Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/155

Այս էջը սրբագրված է

ՍԵՎՐԻ ԴԱՇՆԱԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ «ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԱԼԵԾՈԻՓ

        ՄԱԶԵՐԸ ԵՎ ՀԵԹԱՆՈՍ ՄԱՐՄԻՆԸ» ԿԱՄ ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ
              (Արտասահմանյան տետրակից)

«Ո՜վ ասպետներ հեթանոս, ո՜վ ասպետի ոսկորներ» Դ. Վարուժան «Հարնը»

  ...Փարիզ հասնելուս երկրորդ օրն ինձ ասացին, որ                     

երեկոյան ժամի 8֊ին, ինչ որ դահլիճում ինքը' նայիրյան մեծահռչակ դրող, անվանի «հեղափոխական», ինչոր անհայրենիք կառավարության անհայրենիք դելեգացիային ախագահպ. Ավետիս Ահարոնյանր կարդում է մի դասախոսություն — «Հեթտնոսությունը հայ գրականության մեջ» նյութի մասինЬ Երբ ես լսեցի դասախոսության վերնադիրը հետս պատահեց տարօրինակ մի բան..* Թվաց, թե ոտքերս կտրվում են հողից, և ես, լույսի արագությամբ, սլանում եմ ետ,-֊ դեպի հինը, անցածը, ան դառն ալին,— դեպի այն երջանկահիշատակ տարիները, երբ դեռ չէր սկսվել համաշխարհային պատերազմ ը։ Հայ ազգայնական մտավորականության ճղճիմ ճահիճում այն ժամանակ իշխում ու թագավորում էր երջանկահիշատակ Մ ազու թի Համոն' արքան Նայիրի: Նա, այդ ծխական ինտելիգեն֊ տը, որ և' գրող էր, և' վարժապետ, և տիրացու, և «ազ¬ գային գործիչ»։ Ամեն ինչ բառիս բուն նշանակությամբ։ Թիֆլիսի բարեգործականում2 ազգային տիկինների հետ նստած նա զբաղվում էր ազգային բարեգործու֊ թյամբ և նույն թիֆլիսի կոնսերվատորիայի դահլիճում դասախոսություններ էր կազմակերպում Շանթի «Հին Աստված ների» մասին3 և փիլիսոփայական խորա֊ մրտությամբ քննում էր այն տիեզերական նշանակու֊