Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/157

Այս էջը սրբագրված է

պայթուցիկ նյութեր էին կուտակվում ամբողջ տաճկա- հայ ժողովրդի գլխին... Լա՜վ «նավասարդյան տոներ» էին և ի՜նչ «արևավառ ու փառագոչ»... Ւրոք որ՛ «հեթանոսական.» վակխանալիա էր, որ ապրում էր հար ազգայնական մտավորականությունն այդ օրերին։ Այգ; մւոավորականության «քաղաքական կազմ ակերպութ յու- ն ր» — «Հայ մարտական կուսակցությունը», ճիշտ որ «հեթանոսական» անփութությամբ ասպետական ֆրազի հրթիռներ էր վառում հիշյալ պայթուցիկ նյութերի շուրջը, մինչև որ նրանք բռնկվեցին և արնախեղդ արին ամբողջ տաճկահայ ժողովուրդը' «հեթանոս» մտավորականության ստվար մասի հետ միասին...

   Ո՜վ ասպետներ հեթանոս,— 
  ո՜վ ասպետի ոսկորներ...
  Թվում էր, թե վերջ։ Թվում էր, որ թե՛ քաղաքական,, թե՛ դրական՝ հո դե բան ական իմաստով խաչ է քաշված նայիրյան հեթանոսների այս ֆեոդալական ռոմանտիզմի վրա — սակայն այդպես չպատահեց — չէր էլ կարող- պատահել, դրա համար էլ նրանք նայիրյան ծխական- ներ էին, որպեսզի այդպես չպատահեր։ Եղերորեն կորած «հեթանոսների» կենդանի մնացած երազակիցները հրդեհի ու արյան վակխանալիայից է՜լ ավելի հեթանոսացած՝Հ «քաղաքական կոնկրետ ծրադրի» վերածեցին» իրենց ֆեոդալական ռոմանտիզմը, — «ծովից ծով» Հայաստանի քարտեզ գծեցին նրանք և հեթանոս թեթևամրտոլթքամբ «գթություն», այսինքն «արյան կոմպենսացիա» հայցելու գնացին աշխարհի գիշատիչներից։ Եվ սկսվեց քաղաքական մուրացկանների արգահատելի մէ պար հայ ժողովրդի անհայտ ու անհիշատակ, անթիվ ու անհամ ար եղբայրական շիրիմների վրա։ Իրաճ նայիրյան այդ մեծահռչակ հեթանոսի* իրայինների կողմից «նա- 15