Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/159

Այս էջը սրբագրված է

վայրկյան շփոթվեց ծեր ունի քուրմը, ձայնը կերկերացր Պառավային ձայնով պ. Ահարոնյանը, այսինքն նայիրյան Արամազդր, շարունակեց.—

   «Թող չափազանցություն չթվա, եթե ես ասեմ, որ ներկայումս, երբ հայ ազգը նորից մնացել է անհայրենիք ut и տանդանկան — ազգի միակ հույսն է և միակ ապավենը—հայ կինը... Նրա հեթանոս արգանդն է միակ երաշխիքը մեր հավիտենական գոյության, այո, միակ երաշխիքը։ 
   Ես խոնարհում եմ գլուխս հայ կնոջ առջև, որպես նվիրական սրբության, որով և միմիայն կենդանի է եղել ազգը երեկ, կենդանի է այսօր և կենդանի է լինելու վաղր.. .»։ 
  Այսպես, մոտավորապես, (բառերը լավ չեմ հիշում, իմաստի համար երաշխավորում եմ լիապես) խոսեց նայիրյան Արամազդր, այսինքն պ• Ահարոնյանը։ Եվ նորից թնդաց ազգային տիկինների և նրանց գա լան տ կավալերների որոտընդոստ ծափահարությունները։ Ես այլևս ավելորդ համարեցի մնալս, արդեն պարզ էր նրա՛ ((դասախոսութ յան» թե նյութը, թե «իդեոլոգիան»։ Օգտըվելով ազգային պարոնների և տիկնանց գերագույն էքստազի իրարանցումից' սուսուփուս հեռացա դահ լիճից։ 
   «Սևրի դաշնագրից — մինչև հայ կանանց ալեծուփ մազերը և հեթանոս մարմինը»— ինչքա ՜ն բնական էվո՜ լյուցիա հայ ազգային քաղքենու «քաղաքական» մտածողության համար... Սակայն այս էլ դեռ բավականին քնքուշ ասվեց, իրապես ոչ մի էվոլյուցիա որովհետև Սևրի դաշնագրին հասնելու համար նայիրյան այդ  Հեանոս քաղքենին չէ՞ որ սկսել էր … հայ կանանց նույն չարաբաստիկ մազերից և հեթանոս մարմնից:—