Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/167

Այս էջը սրբագրված է

բերել Ասոցիացիայի այդ իրոք որ պրիմիտիվ հայտարարության բոլոր հեղինակներին։

2. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԻՍԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

Հ. Պ. Գ. «Նոյեմբեր» միության պլատֆորմում հեգեմոնիայի մասին ասված է հետևյալը.—

«Հեգեմոնիայի հարցում միությունս կանգնած է մեր կուսակցության բանաձևում արտահայտված և ընդգծված այն տեսակետի վրա, որ պրոլետարական գրողների հեգեմոնիա դեռևս գոյություն չունի, և մենք պետք է ձեռք բերենք ոչ թե, ինչպես ՎԱՊՊ-ի բանաձևում է ասվում, «արվեստի ասպարեզում իշխանությունը խլելով», այլ մեր գրական արտադրանքներով, ազատ մրցմամբ, այդ հեգեմոնիայի համար պատմական իրավունք նվաճելով»:

Տարբերությունը, որ կա ՎԱՊՊ-ի և Կենտկոմի բանաձևում, ըստ մեր պլատֆորմի, ինչպես տեսնում ենք, սկսվում է ոչ թե «սկզբունքից», այլ «տակտիկայից»։ Հարցի ծանրության կենտրոնն այն է, թե մենք ինչպես «պետք է ձեռք բերենք պրոլետգրողների հեգեմոնիա»։ Ելնելով Կենտկոմի բանաձևից` մեր պլատֆորմն ասում է, որ այդ սկզբունքորեն ճանաչված հեգեմոնիան մենք պետք է ձեռք բերենք «մեր գրական արտադրանքներով, ազատ մրցմամբ, այգ հեգեմոնիայի համար պատմական իրավունք նվաճելով»։ Այստեղ խտացրած ասվում է այն ամենը, ինչ որ ասված է այդ մասին Կենտկոմի բանաձևում։

Ասոցիացիայի հայտարարության հեղինակները ուղում են ապացուցել, որ նման բան չկա ասված Կենտկոմի բանաձևում, այլ, ընդհակառակը` այնտեղ ասված է ճիշտ այն, ինչ որ այդ մասին գրված է ՎԱՊՊ-ի բանաձևում։