Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/168

Այս էջը սրբագրված է

Այլ կերպ ասած` որ մենք «աղավաղել» ենք այդ երկու բանաձևերը։

Տեսնենք, թե ո՞վ է «աղավաղել»։

Ապացուցելու համար այս` դիմենք «իսկական աղբյուրներին» և տեսնենք, թե ինչ են ասում Կենտկոմի Լ ՎԱՊՊ-ի բանաձևերը։

Ընդունելով պրոլետգրողների հեգեմոնիայի սկզբունքը` Կենտկոմի բանաձևն ասում է.—

«Կետ 6.— Պրոլետարիատը պետք է, պահպանելով, ամրացնելով և լայնացնելով իր ղեկավարությունը` գրավե համապատասխան պոզիցիաներ նաև իդեոլոգիական ֆրոնտի մեր մի ամբողջ շարք նոր բնագավառներում։ Դիալեկտիկական մատերիալիզմի մուտքի պրոցեսը ղեպի բոլորովին նոր բնագավառներ (կենսաբանության, հոգեբանության, ընդհանրապես բնագիտության) արդեն սկսվել է։ Գեղարվեստական գրականության ասպարեզում ևս դիրքեր գրավելը նույնպես վաղ թե ուշ պետք է փաստ դառնա»։

Ահա թե ինչպիսի ճանապարհ է առաջարկում Կենտկոմի բանաձևը` գրականության ասպարեզում ևս հեգեմոնիա ձեռք բերելու համար։ Այդ ճանապարհը միակն է. դա «դիալեկտիկական մատերիալիզմի մուտքն է» գրականության ասպարեզը։ Իսկ սա մի այնքան էլ հեշտ ճանապարհ չի, որ մենք մի թռիչքով անցնենք և ընկնենք այդ ցտնկացյալ հեգեմոնիայի գիրկը։ Սրա համար էլ Կենտկոմի բանաձևի հետևյալ կետում ասվում է.

«Պետք է հիշել սակայն, որ այս խնդիրը անսահման ավելի բարդ է, քան պրոլետարիատի կողմից լուծվող մյուս խնդիրները, քանի որ կապիտալիստական հասարակարգի սահմաններում արդեն բանվոր դասակարգը կարող էր պատրաստվել հաղթական հեղափոխության և ստեղծել իր համար մարտիկների ու