Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/170

Այս էջը սրբագրված է

խլելու տակտիկան: Կա՞ արղյոք տարբերություն Կենտկոմի բանաձևի տակտիկայի և ՎԱՊՊ-ի տակտիկայի միջև, ընկե՛ր Ասոցիացիա։ Միայն կույրերը և դեմագոգները այս ցիտատներից հետո կարող են պնդել, որ չկա։

Մի կողմից (Կենտկոմի) մեր կյանքի կոնկրետ պայմանների ճշգրիտ հաշվառումից բխող իսկական լենինյան գիծ, իսկ մյուս կողմից (ՎԱՊՊ-ի) ուռռա-ռազմական, կեղծ-հեղափոխական գիծ, որ Իլյիչը որակել է իբրև «ձախության մանկական հիվանդություն»։

3. ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄՐՑՄԱՆ» ԽՆԴԻՐԸ

Ելնելով նման թյուր, ոչ լենինյան, ուռռա-ռազմա-«հեղափոխական» գծից` բնական է, որ ՎԱՊՊ-ը վերաբերմունքի հարցում ևս դեպի գրական զանազան խմբավորումները պիտի ցուցահաներ որոշ ուկլոն այն լենինյան գծից, որ այս հարցում ևս առաջագրոլմ է Կենտկոմի բանաձևը։

Տալով մեր ներկա հասարակական կյանքի փոխհարաբերությունների վերլուծությունը, Կենտկոմի բանաձևը 5-րդ կետում ասում է.

«Եթե մինչև իշխանություն խլելը պրոլետարական կուսակցությունը հրահրում էր դասակարգային պայքար և ամբողջ հասարակարգի պայթեցման գիծ էր տանում,— ապա, պրոլետարական դիկտատուրայի շրջանում, պրոլետարիատի կուսակցության առաջ դրված է այն խնդիրը, թե ինչպես կենակցել գյուղացիության հետ և հետզհետե վերամշակել նրան, այն խնդիրը, թե ինչպես թույլ տալ որոշ համագործակցություն բուրժուազիայի հետ և հետզհետե վտարել նրան. այն խնդիրը, թե ինչպես հեղափոխությանը ծառայեցնել տեխնիկական և