Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/171

Այս էջը սրբագրված է

այլ ամեն տեսակի ինտելիգենցիային ու իդեոլոգիապես խլել բուրժուազիայից։ Այսպիսով, թեպետ դասակարգային պայքարը չի վերջանում, բայց փոխում է իր ձևը, քանի որ պրոլետարիատր, մինչև իշխանություն խլելը, ձգտում է տվյալ հասարակարգի խորտակմանը, իսկ իր դիկտատուրայի շրջանում առաջին պչանի վրա է դնում խաղաղ կազմակերպչական աշխատանքը»:

 Այստեղից էլ բխում է Կենտկոմ ի քաղաքականությունը վերաբերմունքի խնդրում դեպի գրական այլևայյ խմբավորումները, մի վերաբերմունք, որ ընդհանուր առմամբ համըերալական է։ Իսկ ի՛նչ է ասում ՎԱՊՊ-ի բանաձևը։ Իր 1֊ին կետում այդ բանաձևը ասում է Հետևյալը.
   «— Ռեակցիոն ուտոպիա են խոսակցություններն այն մասին, իբր թե գրականության ասպարեզում հնարավոր է տարբեր գրական-իգեոլոգիական ուղղությունների խաղաղ գործակցությունi)6* Ինչպես տեսնում եք երկու բանաձևերի «նմանությունը) այս կետում ավելի քան «կատարյալ է»։— Այն, ինչ Կենտկոմ ի բանաձևը առաջադրում է իբրև մեր ներկա պա (մաններից բխող քաղաքական ուղեգիծ, ՎԱՊՊ-ի բանաձևը համարում է ոչ ավել, ոչ պակաս, քան «ռեակցիոն ուտոպիա»։ Այս ամենից հետո բնավ էլ զարմանալի չպիտի թվա, որ ՎԱՊՊ-ը առաջ է քշում, պրոլետգրականության հեգեմոնիայի ցուցանակի տակճ ՎԱՊՊ-ի մոնոպոլիայի սկզբունքը, իսկ Կենտկո մի բանաձևը ալդ սկզբունքին հակադրում է «ազատ մրցման» տեսակետը։ 
  Այս մասին Կենտկոմի բանաձևում ասված է հետևյալը· 
Կուսակցությունը պետք է ընդունի գրական դա֊ նազա՚հ խմբավորումների և հոսանքների ազատ մրցման 171