Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/172

Այս էջը սրբագրված չէ

տեսակետը այս (այսինքն' ֆորմայի) ասպարեզում: Հարցի ամեն այլ լուծում կլիներ հարցի բյուրոկրատական կեղծ լուծում: Նույնպես և անթույլատրելի է դեկրետով կամ վարչական որոշուաէ ով գրական հրատարակչական գործում որևէ խմբակի կամ կազմակերպության մոնոպոլիա հայտարարելը։ Նյութապես և բարոյապես օժանդակելով պրոլետարական և պրոլետ արա կան-գյուղացի ական գրականությանը և օգնելով ուղեկիցներին' կուսակցությունը չի կարող մենաշնորհ տալ որևէ խմբակի, նույնիսկ իր գաղափարական բովանդակությամբ ամենասլրոլետարականին։ Դա ամենից առաջ կնշանակե կործանել պրոլետարական գրականությունը»7։

  Ի՞նչ է ասում Կենտկոմի բանաձևի այս երկար մեջ- բերումը. այն, որ կուսակցությունը պետք է թույլ տա մրցակցություն գրական զանազան խմբավորումների մեջ' ֆորմայի ասպարեզում։ Ասոցիացիայի անդամները; բռնելով ֆորմայի» վղից' հայտարարում են, որ իբր այստեղ խոսք չկա իդեոլոգիական մրցման մասին: 
   ...Կենտկոմի վերևում մեջ բերած կետում ասվում է, որ կուսակցությունը մոնոպոլիա շի տալիս հրատարակչական գործում նույնիսկ գրական խմբակներից ամենա- պրոլե տարականն երին և օգնում է ոչ միայն գյուղացիական գրողներին, այլև ուղեկիցներիս: Հարցն այն է, որ մեր ընդհանուր քաղաքականությունից բխող նկատումներով տպագրվում են իդեոլոգիապես օտար գրվածքներ, որոնց դեմ մենք պետք է ելնենք իդեոլոգիական և հենց իդեոլոգիական մրցման: Մենք սլետք է նրանց մանրբուրժուական իդեոլոգիային հակադրենք մեր սյրոլետարական իդեոլոգիան: Այսպիսով պարզ է, որ մենք ինքներս արհեստականս րեն չենք ստեղծում այդ մրցումը, այլ դա մեր իրական, այսօրվա պայման- 172