Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/174

Այս էջը սրբագրված է

է այնպես, իբր թև այստեղ խոսվում է հեգեմոնիտ խլելու մասին։ Խորապես սխալվում եք, ընկե՛ր Ասոցիացիա։ Այստեղ պարզապես այն միտքն է արծարծվում, որ պրոլետգրողները, եթե ուզում են հեգեմոնիա ստեղծել, դրա համար պետք է պայքարեն և ոչ թե խնդրեն կուսակցությունից, որ այդ հեգեմոնիան վերուստ իրենց տրվի, որպես նվեր, կամ ողորմություն։

Եզրակացնենք։

Ո՞ վ էր աղավաղել և խեղաթյուրել Կենտկոմի և ՎԱՊՊ-ի բանաձևերը։ Իհարկե Ասոցիացիան՝ հանձինս իր պատշաճ մարմինների։

Ո՞վ պիտի որոշի իր դիրքը և ընդունի կամ Կենտկոմի բանաձևը, կամ ՎԱՊՊ-ի, և չծախի Կենտկոմի բանաձևը՝ իբր իսկական պատճենը ՎԱՊՊ-ի բանաձևի։

Նույն Ասոցիացիան։

Վերջացնելով մեր պատասխանը՝ մենք խորհուրդ ենք տալիս Ասոցիացիային կամ անվերապահ կերպով ընդունել ՎԱՊՊ-ի բանաձևը և ձեռք քաշել կուսակցության բանաձևից ու մեր պլատֆորմից, կամ ամբողջովին ընդունելով կուսակցության բանաձևը՝ ձեռք քաշել գրականության ասպարեզում մանրբուրժուական, հակակուսակցական ուկլոնից և գնալ այն լենինյան, բոլշևիկյան ուղիով, որը ամենամեծ թշնամին է ամեն տեսակի ուռռա-հեղափոխական ֆրազաբանության։


ՄԵՐԵԺԿՈՎՍԿՈԻ «ՊԱՎԵԼ I»-Ը
(Բեմադրության առթիվ)

Ամսիս 23-ին առաջին անգամ և 26-ին երկրորդ անդամ Պետթատրոնում խաղացվեց Մերեժկովսկու «Պավել I» պիեսը1։