Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/175

Այս էջը սրբագրված է

Մենք երկու ներկայացումներին էլ ներկա եղանք' Հատկապես պիեսի բեմադրությունն ուշադիր դիտելու և հասարակության վերաբերմունքն ստուդելու նպատակով։ Մասնավորապես այս երկրորդ հանդամանբն անհրաժեշտ էր ստուգման ենթարկել, քանի որ Մերեժկովսկու այդ պիեսր Պետթատրոնի ռեպերտուարի մեջ մտցնելու փաստն ինքնին տեղիք էր տվել մի շարք տարակուսանքների։ Այս տարակուսանքներն ավելի քան իրավացի էին մանավանդ նրանց համար, ովքեր նախապես ծանոթ էին իեսին։

  Մենք անձամբ, մինչև սքիեսի բեմադրությունը. վաղաժամ էինք համ արում կարծիք հայտնելը, ի նկատի ունենալով, որ շատ բան, վերջին հաշվով, կախված է այն մերձեցումից, որ ունենալու է Պետթատրոնի ռեժիսուրան պիեսը բեմադրելիս։ Թե ինչպես մեր օրերից ու հեղափոխությունից ամենահեռու պիեսներն անդամ բեմական որոշ տրակտովկայի միջոցով կարելի է մոտեցնել մեզ ու մեր ներկա պահանջներին— ապացուցում են թեկուզ հենց Մեյերխոլդի վերջին տարիների բեմադրությունները2։ Մենք, իհարկե, հեռու ենք Մ ե յերխոլդի թատրոնը մեր Պետթատրոնի հետ նույնացնելու մտքից, սակայն կարծում ենք, որ մեզանում ևս հնարավոր է խուսափել այնւղիււի սայթաքումներից, որոնք անհանդուրժելի են մեր ընդհանուր պահանջների և հասկացողությունների տեսակետից։ Ապաթե ինչպիսի մոտեցում կարելի էր ունենալ, որպես ղՒ նա դաոնար հանդուրժելի ներկայումս մեր բեմի համար։ 
 Կարծողներ կան (որքան մեզ հայտնի է, այդպիսի մոտեցում է ունեցել պիեսն ընտրելիս նաև Պետթատ-