Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/179

Այս էջը սրբագրված է

Մի երկու խոսք ևս դերակատարների մասին։ Ամենից առաջ դերասան Վաղարշյանը. ահա իսկապես մի տաղանդ, որ երեք տարի է, կարծեմ7, խաղում է մեղանում, և մենք չէինք տեսնում, թե հանձին նրա ինչպիսի մեծ ուժ ունի մեր Պետթատրոնը։ Մեր այսօրվա հոդվածի մեջ չի մտնում նրա խաղի վերլուծությունը. ընդհանուր առումով միայն կուզեինք ասել, որ իր Պավել I-ով նա ցույց տվեց, որ ունի բոլոր տվյալները թատերական առաջնակարգ ուժ դառնալու։ Նկատելի է, որ բացի ընդունակությանը, լուրջ զբաղվում է իր արվեստով և արդեն իսկ ունի մշակված արվեստագետի տակտ և «չափի զգացողություն»։ Իսկ այս արդեն շատ մեծ առավելություն է յուրաքանչյուր, ոչ միայն երիտասարդ, այլև արդեն որոշված արվեստագետի համար։

 Մյուս դերակատարներից իրենց խաղով քիչ թե շատ աչքի էին ընկնում Ջանանը՝ Պալենի դերում և Հասմիկը՝ Մարիա Ֆեոդորովնայի դերում։ Մնացածները թույլ էին, մանավանդ Ջանիբեկյանը՝ Ալեքսանդրի դերում: 
 Պիեսի թարգմանությունն8 ընդհանուր առումով կարելի է համարել բավարար, անտեղի են միայն մի քանի վուլգարիզմները, որոնք չեն համապատասխանում պիեսի ստիլին։ 

«ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ»
< Պատասխան «Բանվորի» խրոնիկյորին>
 Խնդրում եմ թույլ տալ հայտնելու հետևյալ.
 — Ամսիս 20-ին Լենինականում կարդացած իմ դասախոսության առթիվ Լենինականի «Բանվոր» թերթում տպված երկտողում խրոնիկյորն1 ինձ վերագրել է խոս