Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/181

Այս էջը սրբագրված է

որոնք պատկանում են միայն Ասոցիացիային, որի համար և ժողովածուն լինելու է ոչ թե ընդհանրապես հայ պրոլետգրողների, այլ հայ պրոլետգրողների մի խմբակցության»։

Եթե այդ ժողովածուն հրատարակվում է Ասոցիացիայի միջոցներով, մենք բավականանում ենք հայտարարելով միայն, որ ժողովածուի վերնագիրը չի համապատասխանում նրա բովանդակությանը, ըստ որում խնդրում ենք չօգտվել «Նոյեմբեր» միության պատկանող պրոլետգրողների տպված և անտիպ գրվածքներից։

Իսկ եթե հատկապես հայ պրոլետգրողների ժողովածու հրապարակելու նպատակով որևէ հասարակական հիմնարկաթյուն հատկացրել է որոշ գումար (թերևս կարծելով, որ Ասոցիացիան կգտնի որոշ ձև հավասար իրավունքներով համախմբելու ժողովածուի շուրջը բոլոր հայ պրոլետգրողներին ), այդ դեպքում միությունս հայտարարում է, որ Ասոցիացիայի արարքը խմբակրյական սպեկուլյացիա է հայ պրոլետարական գրականության անունից, որի վրա հրավիրում ենք համապատասխան հիմնարկությունների լուրջ ուշադրությունը:

Հ. Գ.— Խնդրում ենք մյուս թերթերն արտատպել։

ՎԱՂԱՐՇԱԿ ՆՈՐԵՆՑ, «ԻՐԻԿՈՒՆԸ»

Հրատ. Հ. Պ. Գ. «Նոյեմբեր» միության.

Երևան, 1925 թ., 24 էջ, գինը 25 կ.

Հայաստանի պրոլետգրականության մեջ վերջերս նկատվում է մի առողջ թեքում (եթե միայն «թեքում» բառը կարելի է գործածել դրական իմաստով). դա — վերացական, ընդհանուր-հեղափոխական ներբողերգությունից անցումն է դեպի կոնկրետ թեմաները։ Հեղափոխական