Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/182

Այս էջը սրբագրված է

փոխական աբստրակտ լիրիկայի փոխարեն' փորձեր են արվում մոտենալ մեր կոնկրետ իրականությանը, այս- պես կոչված «նոր կենցաղին» և վերարտադրել այն գեղարվեստորեն' միաժամանակ ձգտում ունենալով լուծել դրված խնդիրները պրոլետարական գաղափարախոսությամբ;— Այսպիսի փորձերից է և Վ, Նորհնցի «Իրիկունը)։

   Պոետը վերցրել է գավկոմերիտմիության կյանքից մի դեսքք և փորձ է արել, գեղարվեստորեն նկարագրելով այն' տալ դրված խնդրին որոշ լուծում։ Կոմերիտուհի Եվան խաբվում է մի մեշչան երիտասարդի կողմից և բռնվում «հանցանքի վայրկյանին». հետևանքը' տեղական կոմերիամիութենական բջիջը որոշում է հանում հեռացնել նրան միության շարքերից, գտնելով, որ կոմ֊ երիտակսւնի նման «անվայել» արարքը կարող է գավառի հետամնաց, նախապաշարումներով լի մթնոլորտում դիպչել ամբողջ միության պրեստիժին։ Որոշման դեմ է դուրս գալիս միմիայն բջիջի քարտուղար Կարոն, որը միևնույն ժամանակ, ինչպես երևում է պոեմից' սիրահարված է նույն այղ Եվային։ նրան թեկուզ չի աջողվում համոզել բջիջին, որ կարիք չկա շարժումից դուրս Նետել մի նորեկ ընկերոջ' հանուն շրջապատի մեշչան մտայնության,— այնուամենայնիվ նա, համոզված լինելով, որ դավկոմը չի հաստատի բջիջի որոշումը առանց ւ[այրկյան անգամ տատանվելու — «գնում է դեպի Եվան»։ Պոեմը վերջանում է սրանով։ Հեղինակն ինքը ևս գիտե, որ սա չէ խնդրի իսկական լուծումը. 
     Մենակ ի՞նչ են Կարոն-Արան, 
     հանդգնությամբ անհատական — 

ասում կ նա պոեմի վերջերգում. և նա միանգամայն իրավացի է։ Անհատական հանդգնությամբ, կամ, ինչ 182