Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/191

Այս էջը սրբագրված է

ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՐԱՔվԻ ՊԵՏ^ԱՅԳՐԱՕ՜ԱՑԻ ՄԱՍԻՆ

Բաքվի պեսրհայդրաման այս տարի տվել է արդեՆ մի շարք ներկայացումներ քաղաքում և ռայոններում։ Խաղացված պիեսների մեջ կան նաև անցյալ ռեպերտուարից, ինչպես «Նամուսը»^, «Տրիլբին»2, «Պատվի համար»», «Քաջ Նազարը» և այլն։ Նոր պիեսներից առայժմ խաղացվել են միայն չորսրճ «Շտորմ-Շտիլ»6, «Նարկոմի եղբայրը»6, «Անամուսին կանայք»? և «Սերը ծփիների տակ»*։ Սեզոնի երկրորդ կեսին խաղացվելու են մի շարք ինքնուրույն և թարգմանական պիեսներ (օր.«Սասւնցի Գավիթ»9, «Լիդա»^°, «Ապստամբություն» Ֆուրմանովի և այլն)։ Մինչև այժմ խաղացված' պիեսներում հանդես են եկել պետդրամայի համարյա՝ բոլոր ուժերը, այնպես որ արդեն կարելի է խոսել ոչ միայն սյետդրամայի ոեպերտուարի, այլև անսամբլի մասին։

Ռեպերտուարի հին պիեսների մասին ավելորդ է. խոսել: Մեզ թվում է, թե վաղուց արդեն ժամանակն է ռեպերտուարից դուրս գցել այնպիսի սնամեջ ու անբովանդակ պիեսներ, ինչպիսին է «Տրիլբին»— մեշչանական այդ սենտիմենտալ մելոդրամը, որը ոչ միայն՝ ղոլրկ է սոցիալական որևէ արժեքից, այլև գեղարվես¬ տական տարրական աըմեքից։ Առհասարակ հին պիես¬ ներից ufimp է մտցնել ռեպերտուարի մեջ միմիայն այն՝ կլասիկ սլիեսներր, որոնք լինելով գեղարվեստականորեն՝ բարձր երկեր արտացոլում են տվյալ ժամանակաշրջանի սոցիալական հարաբերությունները, որով և պահում են իրենց կրթիչ նշանակությունը նաև հիմա ժողովրդական ամենալայն մասսաների համար։

Ւնչ վերաբերում է կենցաղային պիեսներին («Նամոլս» և այլն), կարծում ենք, որ արդեն բավականին