Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/194

Այս էջը սրբագրված է

միևնույնը չի կարելի ասել անսամբլի նպտտակահարմար օգտագործման մասին, որ ռեժիսուրայի հիմնական խնդիրներից մեկն է և ունի առաջնակարգ նշանակություն։ Սա թերևս բացատրվում է նրանով, որ մեր ռեժիսորները, տակավին հարկ եղածին չափ ծանոթ չեն պետհայդրամայի դերասանական կադրերին, լիովին չեն ուսումնասիրել իրենց ենթակա «մարդկային մատերիալը»։ Օրինակներն ավելորդ են։

Բաքվի պետհայդրամայի սոցիալական ուստանովկայի մասին դժվար է խիստ առաջադրություններ անել` ի նկատի ունենալով այն մի շարք օբյեկտիվ պատճառները, որոնք խոչընդոտ են հանդիսանում պետհայդրամային ունենալու սոցիալական անխառն ուստանովկա: Պետհայդրաման, լինելով Բաքվի միակ հայկական թատերախումբը, բացի բանվորական ռայոններին բավարարելը` ստիպված է որոշ չափով զիջող հանդիսանալ դեպի քաղաքի թատրոնական հասարակության պահանջները։ Այս իսկ առումով պետդրամայի անսամբլը պետք է համապատասխան համարել այն ընդհանուր նպատակներին, որոնց ծառայելու է կոչված պետ հայդրաման Բաքվում։

ՄԵՐ ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈԻՆԸ

Մինչև այժմ գրական-գեղարվեստական նյութերը «Կոմունիստ»-ում տպվելիս են եղել հատ ու կտոր, ըստ հարմարության և հնարավորության։ Այսօրվանից մենք փորձում ենք ստեղծել պարբերական,— շաբաթը կամ երկու շաբաթը մի անգամ գրական-գեղարվեստական բաժին1, ուր կկենտրոնացվեն հավաքված գրական-գեղարվեստա կան նյութերը: Փորձը ցույց է տալիս նման պարբերական բաժին ունենալու նպատակահարմարությունը: