Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/197

Այս էջը սրբագրված է

այն է, որ այդ «փայլը» մի փոքր խունացած լաթի տպավորություն էր թողնում... 1928 թվին հրամցնել Հասարակությանը պայմանական թատրոնի քաղցրամեղցիկ էսթետիզմով շաղախված մի բեմադրություն—և դա անել այնպիսի մի հավակնությամբ, թե արվեստի վերջին խոսքն ես ասում,— դա առնվազը միամտություն է, եթե չասենք, որ դա լիապես ապացուցում է, որ այդ խմբի դաղափարական ղեկավարները կարծես միանգամայն դադարել են հասկանալ մեր այսօրվա մասսայական հանդիսատեսի պահանջները, այն հանդիսատեսի, որն արդեն աճել է և կազմել թատրոնական նոր հասարակայնոէթյուն և որին այլևս չի կարելի շլացնել «պայմանական» թատրոնի բավականին հին մթերանոցից վերցրած բավականին խունացած խաղալիքներով; Այն հասարակությունը, որ այնպես մոլեդին ոգևորությամբ ողջունում էր «Բեկումի» և «Խռովության» րեմադրությունր— թատրոնական այդ նոր հասարա- կա Հնությանն այսօր հրամցնել նման «պսպղուն», սակայն սնամեջ խաղալիքներ և հավակնություն ունենալ, որ դա կարող է տպավորություն թողնել և կուլտուրական նշանակություն ունենալ — առնվաղը միամտություն է։Այդ հասարակայությունը պահանջում է հեղափոխական ռեալիստական թատրոն, և դա նրա կուլտուրական մակարդակի բարձրացման ամենալավ նշանացույցն է։— Նոր թատրոնը, ինչպես ընդհանրապես նոր ավեստն ու կուլտուրան, պիտի ստեղծվի ու աճի այդ հասարա կայն ութ յան ծոցից, հյութեր ծծելով այդ հասարակայնության սոցիալական արմատներից,— այլ ուղի մեր կուլտուրական զարգացումը չունի։ Առանց այդ սոցիալական մթնոլորտի ու արմատների ամեն մի կուլտուրական հարց դատապարտված է սնանկության ու անհաջողության, որքան էլ մեծահմուտ լինեն այն փոր 197