Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/198

Այս էջը սրբագրված է

հեղինակները, որքան էլ նրանք անկեղծ ցանկություն ունենան «նոր» խոսք ասելու։

Մոսկվայի Հայկ. դրամ, արհեստանոցի ամբողջ պատմությունը, որի վերջին էջերից մեկն էր «Բաղդասար աղբար» երեկվա բեմադրությունը, — ամենալավ ապացույցն է մեր կարծիքի ճշմարտության։

Մեզ այսօր հարկավոր է հեղափոխական ռեալիստական թատրոն, և մենք խորապես համոզված ենք, որ այդ թատրոնը, ինչպես և պրոլետարական նոր կուլտուրան, կարող է ծնվել ու աճել միմիայն պրոլետարական նոր հասարակս։յնության ծոցում, սնվելով նրա սոցիալական արմատներից — ուրիշ ուղի մեր կուլտուրայի զարգացումը չունի։

Այսքան։

ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

Վերջին ժամանակներս լուրեր են պտտվում այն մասին, թե ես 1920 թվին մի բանաստեղծություն եմ տպել... Մայիսյան ապստամբության դեմ!!Մարդկանց աչքին թոզ փչելու համար տալիս են նույնիսկ բանաստեղծության անունը: Դա — «Հայաստանի կոոպերացիա» ժուռնալի 1920 թվի հունիսի համարում տպված իմ «Լյուսի Թառայանին գրքից»1 բանաստեղծությունն է, որն իբրև թե գրված է... Մայիսյան ապստամբության դեմ։ Այդ լուրերը ցրելու նպատակով թույլ տվեք հայտնել հետևյալը։ —

1919—1920 թթ. ես գրել եմ բանաստեղծությունների մի երկար շարք, որ ըստ իմ սկզբնական ծրագրի պիտի կրեր «Լյուսի Թառայանին» ընդհանուր խորագիրը, սակայն հետագայում ես փոխեցի այդ անունը և հիշյալ բանաստեղծությունների մեծամասնությունը