Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/20

Այս էջը հաստատված է
II

Ինչպես արվեստն ընդհանրապես, այնպես էլ բանաստեղծությունը մասնավորապես ոչ այլ ինչ է, եթե ոչ որոշ դասակարգի կենսատրամադրությունները և գեղեցկի ըմբռնումները կազմակերպելու միջոց: Նա գեղարվեստական որոշ ձևերի մեջ է դնում այս կամ այն դասակարգի զգացմունքային վերաբերմունքը դեպի աշխարհը` դեպի իրա տնտեսա-քաղաքական վիճակը, դեպի բնությունը, կինը և այլն։ Եթե արվեստի տվյալ ձևը կարող է ամփոփել իր մեջ տվյալ դասակարգի կենսատրամադրությունները, եթե նա ընդունակ է համապատասխան կաղապար հանդիսանալ այդ դասակարգի կենսական զգացմունքները կազմակերպելու գործում— նա կընդունվի վերջինիս կողմից և կդառնա կլասիկ։ Ամեն մի նկար, երգ, բանաստեղծություն միայն այն ժամանակ է «ժողովրդականանում», այսինքն որոշ խավերի սեփականություն դառնում—երբ նա պրիզմա ի պես կարողանում է ի մի հավաքել տվյալ խավի կամ դասակարգի որևէ կենսատրամադրության ամենաբնորոշ էլեմենտները։ Այդպիսի գեղարվեստական երկը հոգեկան սեղմ առնչություն է ստեղծում տվյալ դասակարգին պատկանող անհատների մեջ, միացնում է նրանց, կազմակերպում: Սրանում է ահա կայանում արվեստի, կամ, մասնավորապես բանաստեղծության հասարակական արժեքը։ Տվեցեք Տերյանի «Մահ» բանաստեղծությունը («Մարիր լույսը մշուշոտ») մի քաղքենի ինտելիգենտի — և նա կգտնի... ճիշտ այն, «ինչ որ ինքը վաղուց զգում էր, բայց չէր կարողանում արտահայտել»։ Նշանակում է Տերյանը հիշյալ բանաստեղծությամբ կարողացել է կազմակերպել, գեղարվեստական հունի մեջ գցել իրեն հարազատ խավի զգացմունքային վերաբերմունքը (սերը) դեպի կինը։ Բայց եթե այդ