Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/201

Այս էջը սրբագրված է

դաշնակցականների դեմ: Ովքեր կարդացել են իմ <Ողջակիզվող կրակ» բանաստեղծությունների շարքր, նրանք գիտեն,- որ այդ ժամանակ ես հեղափոխությունն ապրում Էի, որպես մի ռոմ անտի կա կանհուզա կան բը֊ որնկման պրոցես, որի սկիզբը դրված է 1918 թ. տպված իմ «Սոմա» պոեմում:— Ասելով «Սոմա», «Որոնզե քույր» և այլն, ես պատկերում էի հեղափոխության / սնկումը: Ամբողջ «Ողջակիզվող կրակ» շարքը գրված է միևնույն սիմվոլներով' նույն թեմայի շուրջը։ Օրինակ*

     Դու — հողմային մշուշ ու մահ, 
     Դու — կրակի դուստր բարի,— 
     Քե՞զ է կանչում սիրտս հիմա, 
     Քեզ է կանչում սիրտս' արի ։ 
      Հասե՞լ է փառքդ արդեն վառ 
      Մինչև Հաբաշ ու Հնդուչին. 
      Քե՞զ եմ նետում եղբայրաբար 
      Իմ արյունի ճիշր վերջին 

Կամ' Վառի’ր երկիրս քո դեմ — մի կարմիր կանթեղր Նետի՞ ր ժպիտդ վերջին իմ ավե ր երկրին, Տո'ւր վերքերին նրա մառ, վերքերին անդեղ Կարմիր ժպիտր քո սուրբ, քո՛ւյր իմ, Սո՚մա,

                                                        կի՜ն...* («Երկ. ժողովածու)>, հատ. առ., էջ 172—173) 
  Եվ այսպես — ամբողջ շարքը գրված է միևնույն սիմվոլներով, ամենուրեք հեղափոխությունը պատկերացված է, որպես «Կրակի դուստր»՝, կամ' 

Բրո՚նղ ես, հո՛ւր ես, Բրոնզե սո՛ւր ես, Բրոնղե փա՛ռք ես, Բրոնզե փա՛յլ...5 և այլն։