Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/205

Այս էջը սրբագրված է

Այն հեղինակը, որ 1918 թվից բանաստեղծությունների բազմաթիվ շարքերում դիմելով Հոկտեմբերյան Հեղափոխությանը` տասնապատիկ անգամ կրկնել է.—

Վառի՛ր երկիրս քո դեմ — մի կարմիր կանթեղ,
Նետի՛ր ժպիտդ վերջին իմ ավեր երկրին,
Տո՛ւր վերքերին նրա մառ, վերքերին անդեղ
Կարմիր ժպիտը քո սուրբ, քո՛ւյր իմ, Սո՛մա, կի՛ն...


Չգիտեմ ո՞ւմ է հարկավոր այս հերյուրանքը, որ հնարավոր է միմիայն մութ անկյուններում։ Այս ամենից հետո թող ընթերցողն ինքն ասի, թե ի՞նչ աղբյուրներից են բխում և ի՞նչ նպատակների են ծառայում իմ դեմ ուղղված այս անլուր բամբասանքները։

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ»-Ի ԱՌԹԻՎ

(Դասատուներին)

Մայրենի լեզվի նկատմամբ բարձր տիպի (V—VII) դպրոցի1 նպատակներից են` բացի զուտ լեզվական ունակությունների (գրավոր և բանավոր) զարգացումից` տեղեկություններ տալ աշակերտներին XIX և XX դարի գրականության մասին` տվյալ ժամանակաշրջանի հեղինակների այնպիսի գրվածքների միջոցով, որոնք` ա) մատչելի են տվյալ տարիքին, բ) զուրկ չեն գեղարվեստական արժեքից, դ) բնորոշում են տվյալ հեղինակի սոցիալական դեմքը և գրական առանձնահատկությունները։

Գրականության ուսուցման հիմնական մեթոդն է մարքսիստական սոցիոլոգիական մոտեցումը, որ հնարավորություն է տալիս պարզել գրական երկերի թե՛ սոցիալական