Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/206

Այս էջը սրբագրված է

պայմանականությունն ու արժեքը և թե՛ գրական-գեղարվեստական առանձնահատկությունները։ Այս տեսակետից VI խմբակը միայն նախապատրաստական նյութ է տրամադրելու հետագա աշխատանքների համար:

Պարզ է, որ այժմյան դպրոցն իր ակտիվ մեթոդներով աշխատանքի գրքի պահանջն է առաջադրում, սակայն, մյուս կողմից, աշակերտներին անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ տվյալ շրջանի հեղինակների համապատասխան գրվածքները, այս իսկ պատճառով ներկա գիրքն իր մեջ երկուստեք ամփոփելու է այս նպատակները` հանդիսանալով թե՛ իբրև աշխատանքի գիրք և թե՛ գրական քրեստոմատիա։

Տվյալ դասընթացը կազմված է ըստ Պետգիտխորհի ծրագրերի2 և ընդգրկում է հետևյալ հիմնական թեմաները.—

1. Նոր կենցաղը ժամանակակից հեղինակների գրվածքներում:

2. Քաղաքային բուրժուազիան XIX դարի վերջի և XX դարի առաջին քառորդի հեղինակների գրվածքներում:

3. Գյուղացիությունը միևնույն ժամանակաշրջանի հեղինակների գրվածքներում:

4. Բանվոր դասակարգը և նրա պայքարի առաջին քայլերը միևնույն ժամանակաշրջանի հեղինակների գրվածքներում։

Ելակետ ընդունելով այս ծրագիրը` նյութերի ընտրությունը կատարված է այնպես, որպեսզի ընտրված ն f ութերը համապատասխանեն վերոհիշյալ հիմնական նկատառումներին, այն է՝ ա) մատչելի լինեն տվյալ տարիքին, բ) զուրկ չլինեն գեղարվեստական արժեքից, գ) բնորոշեն տվյալ հեղինակին գրական-հասարակական