Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/209

Այս էջը սրբագրված է

գտել մեր գրականության մեջ։ Եվ այսպես` բոլոր բաժիններում։

Ավելորդ չի շեշտել նաև այն, որ լեզվի, տաղաչափության և գրական այլ ֆորմալ խնդիրներ պարզաբանելիս, դասատուները պետք է օգտվեն անպայման ինքնուրույն նյութերից.— ահա այս հանգամանքն ի նկատի ունենալով է, որ կազմողն այդօրինակ հարցերը զետեղել է միմիայն ինքնուրույն նյութերից հետո6:

ՊՈԵՏ Վ. ԿԱՄԵՆՍԿԻՆ ԵՐԵՎԱՆՈԻՄ

Այսօր Կուլտուրայի տանը դասախոսությամբ1 և իր բանաստեղծությունների ու պոեմների արտասանությամբ հանգես է գալու ժամանակակից աչքի ընկնող ռուս պոետներից մեկը` Վասիլ Վասիլևիչ Կամենսկին:

Վասիլի Կամենսկին պատկանում է ռուս ֆուտուրիստների այն թևին, որը Հոկտեմբերին անվերապահորեն միացավ պրոլետարիատին և հետագայում Վլադիմիր Մայակովսկու գլխավորությամբ կազմակերպեց «Լեֆ»-ը: Նույնիսկ «Լեֆ»-ի ձախ թևում Վասիլի Կամենսկին Վլադիմիր Սայակովսկու հետ միասին բռնում էր առանձնակի ձախ, հեղափոխական տեղ։ Առանց վերապահության կարելի է ասել, որ այդ երկու պոետներն անցյալից եկած բոլոր ոչ-պրոլետարական գրական ուժերի շարքում ամենամոտ կանգնողներն էին պրոլետարական հեղափոխությանը և իրենց գրական մինչհոկտեմբերյան անցյալում ևս իրենց ստեղծագործություններով գտնվում էին ռուսական պոեզիայի ամենաձախ թևում: Վասիլի Կամենսկու մինչհեղափոխական գրվածքներից առանձնապես արժեքավոր են «Ստենկա Ռադին» վեպը2 և մի շարք հեղափոխական բանաստեղծություններ,