Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/213

Այս էջը սրբագրված է

նմուշներով: Առհասարակ պետք է ասել, որ «Հասկերի» ոգին մինչև օրս սավառնում է «Հոկտեմբերիկի» էջերում։

2. Մեր մանկական գրականության մեջ արմատական բեկում մտցնելու միակ միջոցը անվերապահ կերպով կուրս վերցնելն է դեպի պրոլետգրողները, երիտպրոլետգրողները, պատկորները: Պետք է ձեռք առնեք բոլոր միջոցները, որպեսզի գրական այս կադրերը ներգրավվեն մանկական գրականության ասպարեզը, Պետհրատի մանկական գրականության ասպարեզը: Պետհրատի մանկական գրականության բաժնի վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ սա միանգամայն հնարավոր է և, եթե մինչև օրս չի արված` մեղավորը ոչ թե «օբյեկտիվ» պատճառներն են, այլ միայն և միայն համապատասխան հիմնարկում բուն դրած ինքնահոսը:

3. Բացակայում է լույս տեսնող մանկական գրականության ամենօրյա, սիստեմատիկ քննադատությունը: Զարմանալի է, որ մինչև օրս ոչ «Պիոներ կանչը»4 և ոչ էլ «Հոկտեմբերիկը» չունեն մշտական քննադատական բաժիններ, ուր պատկորները և հոկտեմբերիկները սիստեմատիկ կերպով արտահայտվել կարողանային լույս տեսած գրքերի մասին:

Մինչև օրս չեն կազմակերպված մանուկ-ընթերցողների կոնֆերանսներ, այնինչ դա պետք է լիներ լույս տեսնող մանկական գրականության քննության հիմնական առօրյա ձևերից մեկը։

Շատ քիչ բան է անում մանկական գրականության սիստեմատիկ քննադատության ասպարեզում նաև «Ավանգարդը»5, որը այս գործում պետք է կատարեր ղեկավար դեր:

4. Իմ վերջին զեկուցման ժամանակ (պիոներ տանը)6 հայտնի դարձավ մի զարմանալի հանգամանք ևս.