Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/214

Այս էջը սրբագրված է

աուդիտորիան 80 տոկոսով կազմում էր պիոներ ակտիվը. պարզվեր, որ ներկա գտնվողների ճնշող մեծամասնությունը չի կարդացել մեր լույս ընծայած մանկական գրականությունը։ Հետաքրքիր է պարզել պատճառները, եթե պիոներները չեն կարդում մեր մանկական գրքույկները — ապա ի՞նչ են կարդում նրանք:

5. Չափազանց վատ է մեր մանկական գրականության լեզուն: Չեն պահպանվում քերականական տարրական օրենքները. ոճի մասին ավելորդ է խոսել։

Այս ասպարեզում ևս «առաջնության» դրոշը պատկանում է «Հոկտեմբերիկին», որի համարներում զետեղված նյութերը լիքն են գռեհկաբանություններով, ոճային խալտուրայով, քերականական տարրական սխալներով և այլն։

6. Անհրապույր են մեր մանկական գրականության նկարները. և ընդհանրապես թե՛ «Հոկտեմբերիկի» և թե՛ առանձին գրքույկների արտաքին ձևավորումը։

Այս ասպարեզում շատ անելիք ունեն մեր պրոլետ. և հեղափոխական նկարիչները։

7. Ինքս ոչինչ չեմ գրել և ոչինչ չեմ գրում մանուկների համար, որովհետև դա համարում եմ լուրջ գործ, որ պահանջում է հատուկ աշխատանք և ժամանակ։ Եթե երբևիցե ազատ լինեմ ընթացիկ աշխատանքներից` կփորձեմ գրել։

8. Վերջում անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ես այստեղ բնավ հավակնություն չեմ ունեցել շոշափելու մանկական գրականության վերաբերյալ բոլոր խնդիրները: Պատասխանելով «Պ. կանչի» անկետային` ես այստեղ նշել եմ մի քանի հիմնական խնդիրներ միայն, իսկ մանկական գրականության մյուս ոչ պակաս կարևոր թերիների մասին ես բազմիցս զեկուցել եմ գրողների տանը7 և վերջին անգամ` պիոներ-ակումբում։