Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/215

Այս էջը սրբագրված է

<ԽՈՍՔ ԱՆԴՐՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՆ>

Անդրկովկասի պրոլետարիատի և աշխատավոր ժոդովրդի մեծագույն նվաճումը խորրդհային իշխանության օրով, անշուշտ, պետք է համարել Անդրկովկասյան Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերացիան1: Տասնյակ տարիներ շարունակ «հայրենի» բուրժուազիաների կողմից իրար դեմ հանվող եղբայրակից ժողովուրդների պետական-քաղաքական համերաշխությունը` Խորհըրդային անկախ Հանրապետությունների Ֆեդերացիայի ձևով` հնարավոր էր միմիայն պրոլետարական իշխանության ժամանակ, լենինյան ազգային քաղաքականության շնորհիվ։ Այժմ, երբ կրկին իմպերիալիստական պետությունների կողմից պատերազմի ամպեր են կուտակվում Խորհրդային Միության սահմանների մոտ, առավել ևս կենսական է դառնում Անդրֆեդերացիայի դերը, և միանգամայն պարզ է, որ մեր Խորհրդային Անդրկովկասի յուրաքանչյուր բանվորի և կոլտնտեսականի հետ մեկտեղի Անդրկովկասում ապրող յուրաքանչյուր ազնիվ մտավորական պարտավոր է խոսք տալ Անդրֆեդերացիայի փառապանծ տասնամյակի այս մեծ տոնին` ո՛չ միայն խոսքով ու գրչով, այլև իր արյան յուրաքանչյուր կաթիլով, իբրև սոսկ շարքային կարմիր բանակային, պաշտպանել Անդրֆեդերացիան իմպերիալիստական պետությունների և նրանց տեղական ագենտներ դաշնակների, մենշևիկների և մուսավաթիստների ինտերվենցիոնիստական ոտնձգություններից։