Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/216

Այս էջը սրբագրված է

ԲԱՅ ՆԱՄԱԿ Խ. Հ. Գ. Մ. ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻՆ ԵՎ «ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆԸ

Սիրելի ընկերնե՛ր։

Մկրտիչ Արմենի «Չարենցի և հարակից խնդիրների մասին» հոդվածի1 առթիվ «Գրական թերթ»-ի միևնույն համարում տպված հոդվածները2 թողին ինձ վրա ծայր աստիճանի ճնշող տպավորություն։ Մանավանդ ընկ. Չուբարի և անստորագիր հոդվածագրի հոդվածները: Խնդրին անծանոթ ընթերցողներին կարող է թվալ, թե մեր գրական կյանքում տեղի է ունեցել ոչ միայն գրական, այլև զուտ-աղաքական խոշոր նշանակություն ունեցող մի թշնամական ելույթ, որի առթիվ ահա Խ. Գ. Մ. Կազմկոմիտեի նախագահը կոչ է անում Միությանը` կոմֆրակցիայի գլխավորությամբ պայքարի ելնել այդ ելույթի հեղինակների դեմ և ջախջախել նրանց տենդենցները, որ ոչ այլ ինչ են, եթե ոչ` «քողարկված կոնտրաբանդայով լենինիզմի դեմ պայքարի ելած նացիոնալ-դեմոկրատական տենդենցներ»: Ավելի՛ն։ Ըստ այդ հոդվածագրերի դուրս է գալիս, որ այդ ելույթը միևնույն ժամանակ գրուպայական ելույթ է, որ սերում է «սպեցիֆիկյան տենդենցներով շաղախված» պրոլետարական նախկին «Նոյեմբեր» միության ղեկավարներից3 ոմանց ռևանշիստական ձգտումներից: Մեղադրանքը, ինչպես տեսնում եք` իր քաղաքական որոշակիությամբ այնքա՛ն է հստակ ու շեշտակի, որ եթե այն իրոք համապատասխան ում է իրկանության, ապա ո՛չ միայն պետք է «ջախջախել» այդ «տենդենցները», այլև, իմ խորին համոզմունքով` առանց այլևայլության Խ. Գ. Մ.-ից պետք է դուրս շպրտել այդ «տենդենցները» կրողներին, լենինիզմի դեմ քողարկված պայքարի դուրս ելած այդ նացիոնալ- դեմոկրատական կոնտրաբանդիստներին։ Եվ,