Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/221

Այս էջը սրբագրված է

ինչ է նշանակում, եթե ոչ՝ բովանդակությանը այնպիսի դրսևորում, երբ հեղինակի լեզուն, ոճը, նկարագրած մարդկանց և վայրերի ընդհանուր կոլորիտը ադեկվատ է տվյալ ազգային միջավայրին, բնորոշում է տվյալ ազգային միջավայրի բոլոր այն հատկանշական կողմերը, որոնք բնորոշ են միայն այդ ազգային միջավայրի համար իբր ձև տարբերվում են բովանդակությամբ նման. բոլոր» այլ միջավայրից:

   Պարզաբանենք6 մեր միտքն օրինակով: Դուք բոլորդ Հիշում եք, անշուշտ, ընկ. Ստալինի՝Կոլտնտեսականների  համագումարում արտասնած ճառի այն կտորը, ուր նա խոսում է մի ռուս կոլտնտեսուհու մասին, որը բարձրացրել է փեշերը և ասել. «Ա՛յ ձեզ կոլխոզ»:— Ահա¬ վասիկ այս փոքրիկ ժեստը, որ այնքան ցայտուն, այնքան կենդանի է դարձնում այդ ռուս կնոջ կերպարանքը,— ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային ձևի մի փոքրիկ շտբիքս, մի փոքրիկ էլեմենտ: Գեղարվեստական գրականության մեջ նման էլեմենտներն ունեն բնորոշող նշանակություն, որոնցով երկը ստանում է ազգային կոլորիտ, ազգային ձև,— շտապենք կանխել, սակայն, թյուրիմացությունից խուսափելու համար, որ այս օրինակը մենք բերինք իբրև Հատ տարօրինակ օրինակ, բայց այս օրինակը մեր կարծիքով հիմնականում  տալիս է ճիշտ պատկերացում ազգային ձևի էության մասին գրականության մեջ։ Այստեղ ամենից բարդն է, իհարկե, լեզվի և ոճի մոմենտը, որ շաղկապվում է գրական և կուլտուրական անցյալի տրադիցիաների հետ, սակայն նախքան- այդ հարցին անցնելը թույլ տվեք հարց տալ ընկ. Չուբաբին, թե ի՞նշն է արդյոք ազգային ձևի նման դրվածքում, որ ազգային ձեր դարձնում է պրիմատ և մի կողմ նետում բովանդակությունր: Ի՞նշն է հարցի նման դրվածքում հերձվածային։— Սակայն մենք դեռ չենք ասել մեր բոլոր 
                                                
                                              221