Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/226

Այս էջը սրբագրված է

ևս իրենց ստեղծագործական պրակտիկայում հետևողականորեն չեն կիրառել ազգային ձևի սկզբունքը։ Մենք կարծում ենք, որ այդ հարցում ևս նա խոշոր տոկոսով իրավացի է։ Իհարկե, մեր խոսքը չի վերաբերում «Ռուշանի քարափին» կամ, ասենք, Ալազանի վերջին շրջանի մի քանի գրվածքներին։ Մենք բազմաթիվ օրինակներով կարող էինք ապացուցել այս, սակայն այդ չէ մեզ այստեղ զբաղեցնողը։ Եթե կարիք լինի, ես կարող եմ հատուկ հոդվածով ծանրանալ այդ կոնկրետ խնդրի վրա և ցույց տալ թե՛ ընկ. Ալազանի և թե՛ ընկ. Ն. Զարյանի ստեղծագործության մեջ ձևով ոչ ազգային բազմաթիվ գրվածքներ։ Սակայն այդ կոնկրետ խնդիրը չէ մեզ այժմ զբաղեցնողը, ուստի անցնենք հետևյալ խնդիրներին:

Արմենը մի փոքր սխալ է գործում` կիրառելով «միջազգային ձև» տերմինը։ Նա ոչ թե երևույթն է սխալ հասկանում, այլ տերմինն է անհաջող։ Ի՞նչ է հասկանում Արմենը «միջազգային ձև» ասելով։— Մի ձև, որ ազգային չէ: Հարցին միայն մեխանիկական մոտեցում ունեցողները, ինչպես ընկ. Վանանդեցին, կարող են կարծել, որ եթե ազգային ձևի մեջ իբրև էլեմենտ մտնում է լեզուն, ապա միջազգային ձևը, կամ ոչ ազգային ձևը պիտի ունենա նաև... միջազգային լեզու: Այնինչ, ինչպես մենք վերևը մանրամասն պարզեցինք, բացի լեզվից ազգային ձևի մեջ մտնում են նաև բազմաթիվ այլ կարևորագույն էլեմենտներ, որոնց և բացակայությունը երկում, չնայած լեզվին, կարող է երկը զրկել ազգային ձևից: Եվ իզուր է ընկ. Վանանդեցին ազգային ձևի իր մեխանիկական, պրիմիտիվ հասկացողությանը զոհ գնալով, չարաճևի իրոնիայով «միջազգային ձևով» գրվածքների նմուշներ պահանջում ընկ, Արմենից, կարծելով, որ նման նմուշներ անհնարին է գտնել։ Այդպիսի նմուշներ