Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/230

Այս էջը սրբագրված է

կողքին, ինչպես ասում են, ֆասոնի համար գրված «Պայքար երկու ֆրոնտում» խոսքերը... Եվ ապա` որքա՜ն տարօրինակ է Հ. Խ. Գ. Մ. ղեկավարի բերանից լսել հետևյալ, ճակատագրական «մինչև»-ից տասնապատիկ ավելի խայտառակ պնդումը, անսանձ հոխորտանքով ուղղված ընկ. Արմենին. «Ավելի՛ շատ քաջություն, ընկ. Արմենն, ավելի` անկեղծություն. (որպիսի՜ քաղաքացիական ցասում, որպիսի հռետորական «նուրբ ֆիգուրա»)... Ե. Չ.).— կամ ասեք, որ դուք ժխտում եք Պրոլետգրողների ասոցիացիայի այդ վաստակը, որն անբա¬ժանելի մասն է կազմում մեր կուսակցության` իդեոլոգիական ֆրոնտում վարած հետևողական ու վճռական պայքարի»: (Ընդգծումը մերն է Ե. Չ.)։ Ահավասիկ ձեզ մի նոր արտառոց պնդում, որ իր աբսուրդությամբ գերազանցում է անգամ վերոհիշյալ «մինչև»-ին. այդ ո՞ր օրվանից, ինչի՞ հիման վրա եք Դուք նախկին Ասոցիացիան նույնացնում կուսակցության նետ, կամ, Ձեր խոսքերով ասած` նրա գործունեությունը մի անբաժանելի մասը հայտարարում կուսակցության գործունեության։ Եվ սա էլ, ինչպես վերոհիշյալ «մինչև»-ը, առանց որևէ վերապահումի, նույնքան տկլոր ու մերկապարանոց, ինչպես այդ «մինչև»-ը։ Ո՞րտեղից է առաջ գալիս Ձեր ուղեղում մտքերի ու դրույթների այս ֆենոմենալ շփոթը, որ անօրինակ է և կրկնակի դատապարտելի, երբ տպագրվում է Խորհրդային Գրողների Միության պաշտոնական օրգանում։ Գործածելով Ձեր հռետորական ձեվերից մեկը` թույլ տվեք ասել, որ Դուք, ընկ. Չուբար, «Հոկտեմբերյան հեղափոխության 16-րդ տարում պիտի կարողանայիք կարծես թե յուրացնել այնքան պարզ մի խնդիր», որ պրոլետգրողների նախկին Ասոցիացիան հասարակական առանձին կազմակերւդություն էր և ոչ թե Կոմկուսակցության «մի անբաժանելի մասը», որ թեկուզև