Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/234

Այս էջը սրբագրված է

դիրը ստորադասում է սոցիալիզմի կառուցմսւն, միջազզային հեղափոխության խնդրին ;»(Ընդգծումը մերն է — Ե. Չ.)։ Ա՛ յ քեղ քաղգրագիտություն․.. Այդ ո՞րտեղ եք կարդացել. մեր ո՞ր առաջնորդի գրքում, կուսակցության ո՞ր բանաձևում, թե... «Պրոլետարիատն ազգային խընդիրը ստորադասում է սոցիալիզմի կառուցման, միջազազգային հեղափոխության խնդրին»։ Ստիպված լինելով կրկին դիմել Զեր հռետորական, մեր կողմից մի անգամ արդեն օգտագործված, ֆիգուրային, թույլ տվեք մի անգամ ևս ասելու, որ րնկ. Չ ուրարը «Հոկտեմբերյան հե¬ ղափոխության 16-րդ տարում պիտի կարողանար, կար¬ ծես թե, այսքան պարզ մի խնդիր յուրացնել»f որ լենի- նիզմը ազգային հարգը չի հակադրում դասակարգային պայքարին և միջազգային հեղափոխությանը, որ «իմ¬ պերիալիզմի և պրոլետարական հեղափոխության ժամա¬ նակաշրջանի մարքսիզմը»^ ազգային խնդրի միակ լու¬ ծումը համարում է պրոլետարական, միջազգային հե¬ ղափոխության անմիջական ֆունկցիաներիդ մեկը, այն¬ պես որ այստեղ խոսք անգամ չի կարող լինել ազգային խնդրի ստորադասման մասին' միջազգային հեղափո¬ խությանը, որ Զեր հարցադրումը ոչ մի կապ չունի լե- նինիղմի հետ, այլ դա վերցված է պարզապես մեր դա¬ սակարգային թշնամիների «իդեոլոգիական» արսենա¬ լից, որոնք հերյուրել են այդ «ստորադասման» թեորիան ճնշված ազգություններին պրոլետարական հեղափոխու¬ թյունից հեռու պահելու ակնկալությամբ։ Գոնե Զեր բազ¬ մամյա պայքարը13 դաշնակների դեմ Զեզ պետք է սովո¬ րեցրած լիներ այսքան տարրական քաղաքական մի դը- րույթ.— չէ" որ նրանք են, որ առանձնապես սիրում են այդ «ստորադասման» հերյուրանքը, տարիներ շարու¬ նակ, գրավոր թե բանավոր, վայրահաչելով մեր դեմ, թե մենք «հայոց հարցը» ստորադասում ենք միջազգային 234