Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/238

Այս էջը սրբագրված է

դեմոկրատական տենդենցներ», չի կարողանում տեսնել իր հովանու տակ առած «մաքուր», «արտոնյալ» գրողների բացարձակ նացիոնալ-դեմոկրատական ոգով տոգորված ամբողջ… պոեմները, որոնք տպվում են իր գլխավորած Միության պաշտոնական օրգանում։

Խնդիրը վերաբերում է Ալազանին։ Կամենալով հերքել ընկ. Արմենի այն միանգամայն ճիշտ պնդումը, որ ընկ. Ալազանը ընկել է տաճկահայ սիմվոլիստ գրողների ո՛չ միայն ձևական, այլև իդեական ազդեցության տակ, ընկ. Չուբարը գրում է, որ մեր մամուլը ժամանակին նշել է նրա այդ սխալները (այստեղ ավելորդ չի լինի թերևս շեշտել, որ տողերիս գրողն առաջինն է եղել, որ հրապարակորեն հանդես է եկել ժամանակին Ալազանի և մյուսների այդ սխալների ծավալուն քննադատությամբ)14 որ ընկ. Ալազանն իբրև թե հետագայում միանգամայն ուղղել է իր այդ սխալները՝ որպես ապացույց մատնանշելով նրա «Դարը դարի դեմ»15 պոեմը։—Նախանձելի՜ ներողամտություն դեպի հովանավորյալ և արտոնյալ հեղինակը… Իսկ ինչո՞ւ Դուք, ընկ. Չուբար, հանցավոր կերպով թաքցնում եք, չեք նշում «Դարը դարի դեմ» պոեմից հետո Ալազանի գրած և «Գրական թերթ»-ի մի ամբողջ էջում լույս տեսած «Պոեմը պոետների մասին» հսկայական գրվածքը, որը սկզբից մինչև վերջ, ծայրեիծայր տոգորված է ամենաբացարձակ նացիոնալ-դեմոկրատական ոգով։ Ի՞նչ է, ասացեք խնդրեմ, եթե ոչ ամենազտարյուն նացիոնալ-դեմոկրատական տենդենց Մ. Մեծարենցին և անգամ Դ. Վարուժանին համարյա խորհրդային քաղաքացի դուրս բերելը,—մի կողմ թողած դեռ գրական նման պրիոմի ամբողջ պրիմիտիվությունը և գրական սենտիմենտալ լիբերալիզմը: Ի՞նչ է. չե՞ք հասկանում, թե՞ այստեղ կան ա՛յլ նպատակներ, որ տրամագծորեն հակառակ են խորհրդային