Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/240

Այս էջը սրբագրված է

իր ժամանակին գլխավորել են սպեցիֆիկյան տենդենցներով շաղախված, ձևով ազգային, բովանդակությամբ պրոլետարական գրականության համար պայքարող Պրոլետգրողների ասոցիացիայի դեմ կռվի ելած «Նոյեմբեր» միությունը»։

Առնվազն տարօրինակ է կարդալ լուրջ տոնով գրված այս տողերը։ Այդ ի՞նչ գրական էթիկա է, այդ ի՞նչ զարմանալի տրամաբանություն, որը թույլ է տալիս նրանց մեզ ռևանշիստներ հայտարարելու միայն այն պատճառով, որ մենք ժամանակին գլխավորել ենք պրոլետգրական «Նոյեմբեր» միությունը: Փոխանակ մեր այսօրվա սկզբունքային դրույթներն ըստ էության քննարկելու, փոխանակ փորձելու այդ դրույթները կապել պրոլետարական «Նոյեմբեր» միության դրույթների հետ՝ ապացուցելու համար մեր ռևանշիստական տրամադրությունները, անծանոթ հոդվածագիրն ավելի հեշտ ու հարմար է համարել բավարարվել միայն այն հիշատակումով, որ մենք ժամանակին «նոյեմբերականներ» ենք եղել… Եթե «նոյեմբերականներ» են եղել, ապա ուրեմն նրանք ինչ էլ որ գրելու լինեն այսօր—ռևանշիստներ են։ Կա՞ արդյոք սրա մեջ հարցի սկզբունքային դրույթ, թեկուզ ամենաչնչին չափով։ Ի՞նչ է այս, եթե ոչ միանգամայն անհիմն և անպատասխանատու մի հայտարարություն։ Սակայն հետաքրքիրն այն չէ, որ մենք ռևանշիստներ չենք։ Հետաքրքիրն այն է, որ ամենատիպիկ ռևանշիստը հենց ինքը, հոդվածի անանուն հեղինակն է: Եվ իսկապես. մի՞թե ռևանշիստական տրամադրությունների ամենացայտուն արտահայտություն չէ, երբ այսօր նորից հրապարակի վրա է դրվում «Նոյեմբեր» պրոլետգրական միության հարցը, ընդ որում նա հորջորջվում է «սպեցիֆիկյան» և այլն։ Եկեք չխոսենք «Նոյեմբեր» միության մասին։ Իսկ եթե պետք է խոսենք,