Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/246

Այս էջը սրբագրված չէ

կան նիվելիռովկայի ձգտող կենտրոնաձիգ տենդենց,— Վ• Տերյանի երկերում հասնելով իր զարգացման ամե նաբարձր աստիճանին1 սկսում է երևան բերել իր հիմնական բացասական կողմը, այն է' իբբե ազգային ձև սկսում է զրկվել իր հատկանշական էլեմևնտներից, կտըրվել հողից, դառնալ անարյուն,— այսինքն' ենթարկվել մի պրոցեսի, որ մենք կանվանեինք լեզվի բացասական նիվելի րովկա։ V/. Դառնալով մեր ամբողջ գրականության հիմնական լեզուն, լեզվական այս կենտրոնաձիգ տենդենցը վերոհիշյալ վտանգից (բացասական նիվելի րովկա յից) սկսում է դուրս գալ երկու ուղղությամբ. 1) Օգտագործելով մեր լեզվի, իբրև ազգային ձևի, հատկանշական էլեմենտները)— մի պրոցես, որ նկատ¬վում է դեռևս Տերյանի ստեղծագործության վերջին շըր֊ ջանում: 2) Ներաոելով իր մեջ նոր բաոապաշար:— Մեր հետհոկտեմբերյան գրական լեզուն հիմնականուԱ) իր ներ¬ քին կոնստրուկցիայով, մնալով Վ. Տերյանի լեզվի հու- նում' հարստանում ու զարգանում ւէ գերազանցապես այս ուղղությամբ: VII. Դ. Դեմիրճյանի ստեղծագործությունների լեզուն բնորոշ է նրանով, որ նա հիմքում լինելով գրական մաքուր լեզու(և իր այս կողմով հարելով լեզվական ընդ¬ հանուր, ((տեր յան յան» տիպին), կրում է .իր մեջ մեր լեղվի, իբրև ազգային ձևի, հատկանշական էլեմենտների օգտագործման շատ հարուստ փորձ — և հենց այս է Դեր. Դեմիրճյանի լեզվի ամենամեծ արժեքը մեր գրականու- f թյան մեջ։ VIII. Դ. Դեմիրճյանի լեզվի բացասական կողմերը (անտեղի բարբաււիզմներ և այլն) — դա նրա լեզվի այն շլակն է, որ մեր գրական լեզուն հետզհետե դուրս կվանի 246