Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/247

Այս էջը սրբագրված է

իր միջիր և կմնա իր` Դեմիրճյանի երկերում, իբրև տուրք իր ժամանակին,- միշտ այնպես, ինչպես Տերյանի լեզվի անտոկունությունը, կամ բացասական նիվելիրովկան, ինչպես Հովհ. Թումանյանի գավառաբանությունները, նրա լեզվի գյուղական ինտոնացիան, որ արդեն պատկանում էէ պատմությանը և անհարիր է մեր նոր գրական լեզվին, ինչպես անհարիր են մեր այսօրվա տնտեսության համար նահապետական մաճն ու փայտյա գութանը։

IX. Ընդհանուր եզրակացություն.- Մեր հետհոկտեմբերյան գրականության լեզուն, ինչպես այդ ապացուցում է մեր ողջ գրականությունը, այսօր զարգանում է հիմնական «տերյանյան» ուղղությամբ, այդ լեզվի բացասական նիվելիրովկայից ազատագրվելով` նախ ներառելով նոր բառապաշար, և, երկրորդ օգտագործելով մեր լեզվի, իբրև ազգային ձևի, հատկանշական էլեմենտները,- այսինքն օգտագործելով լեզվաշինարարական այն պրինցիպը, որի ամենացայտուն կիրառողն է եղել մեր գրականության մեջ Դ. Դեմիրճյանը։

ԽՄԲԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ

<Հ. Թումանյանի «Գեղարվեստական երկերի» առաջաբանը>

Հովհ. Թումանյանի գեղարվեստական երկերի ներկա ժողովածուն Պետհրատի կողմից նախապես ծրագրված էր, իբրև մեր մեծագույն բանաստեղծի երկերի լիակատար ժողովածուի առաջին հատոր, որ պետք է լույս տեսներ առաջաբանով, ծանոթություններով, բիբլիոգրաֆիայով, ժամանակագրական տախտակով և այլն, մի խոսքով` գիտական պատշաճ ապարատով։ Ըստ այդ նախնական ծրագրի` առաջին հատորը1 պետք է պարունակեր