Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/249

Այս էջը սրբագրված է

Միմիայն նկատի ունենալով այս աննախատեսելի հանգամանքները, կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ ներկա ժողովածուն ունի (թե՛ նյութերի ընտրության և թե դասավորության տեսակետից) ոչ հետևողական բնույթ։

Եթե խմբագրողի համար նախապես պարզ լիներ, որ նա կազմում է մեր մեծագույն բանաստեղծի ընտիր երկերի ժողովածուն - այդ դեպքում պարզ է, որ մի շարք գրվածքներ տեղ չէին գտնի ներկա հատորում։ - Մյուս կողմից, եթե խմբագրողի համար մինչև վերջ անհողդողդ մնար Պետհրատի պահանջը՝ խմբագրել Հովհ. Թումանյանի բոլոր երկերի լիակատար ժողովածու,- այդ դեպքում նյութերը կդասավորվեին խիստ ժամանակագրական կարդով, անկախ ժանրերից[1], ինչպես այդ ընդունված է բոլոր գիտական հրատարակություններում։

Այսպես թե այնպես, ընթերցողը պետք է ի նկատի ունենա, որ տվյալ դեպքում իր առջև ունի հրատարակության մի միջին տիպ,- և միմիայն վերոհիշյալ հանգամանքներն ի նկատի առնելով կարող կլինի կազմել հրատարակության մասին անաչառ կարծիք և վերաբերմունք։

Ներկա հատորում զետեղված բոլոր նյութերը համեմատված են կամ հեղինակի ձեռագրերի հետ, կամ վերջին հրատարակությունների, և տեքստում մտցված են բոլոր այն ուղղումները, որ ժամանակին կատարել է հեղինակը իր տպագիր երկերի վրա։

  1. * Անհրաժեշտ է մի քանի խոսք ասել մանավանդ այդ չարաբաստիկ «ժանրերի» մասին։ Թե որքան խախուտ բան է «ժանր» հասկացողությունը, զուրկ դիտական որևէ օբյեկտիվ հատկանշից, ապացուցում է թեկուզ հենց այն հանգամանքը, որ ինքը Հովհ. Թումանյանը իր ժողովածուները կազմելիս շատ հաճախ միևնույն դրվածքը զետեղել է մերթ իբրև «լեգենդ», մերթ իբրև «հեքիաթ» և այլն,- և բոլոր դեպքերում էլ հավասար իրավունքով, որովհետև ամբողջ գրականագիտության մեջ չենք գտնի երկու հոգի, որ միևնույն բնորոշումը տային պոեմին կամ բալլադին, պատմվածքին կամ վեպին... ԽՄԲ.: