Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/267

Այս էջը սրբագրված է

три основные условия, тот окажется в авангарде нашего сегодняшнего и завтрашнего великого искусства. Я не представляю большей чести для писателя. Итак, необходимо, с одной стороны, трудиться, трудиться и трудиться, с другой — я обращаюсь к писателям последними словами... «Надо дерзать!»

Да, товарищи писатели, надо дерзать!

(Аплодисменты).

<ՃԱՌ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՄԻՈԻԹԵՆԱԿԱՆ ԱՈԱՋԻՆ ՀԱՄԱԳՈԻՄԱՐՈԻՄ>

Ընկերնե՛ր, ես չպետք է խոսեմ բանաստեղծական տեխնիկայի խնդիրների մասին, այլ պետք է կանգ առնեմ խորհրդային գրականության հիմնական մի քանի սկզբունքային պրոբլեմների վրա, որովհետև առանց դրանք պատշաճ լուծման անհնար է պարզորոշ կերպով դնել, ճշտորեն լուծել մեր ողջ գրականության ոչ միայն հիմնական, այլև առանձնապես պոեզիային վերաբերող նույնիսկ երկրորդական հարցերը։

Ամենից առաջ ազգային կուլտուրայի և նրա դերի մասին` խորհրդային կուլտուրական շինարարության ընդհանուր շղթայում: Խոսելով խորհրդային կուլտուրայի մասին, տվյալ դեպքում, մենք նկատի ունենք ոչ թե այն ամբողջովին, այլ միայն նրա այն մասը, որ ընդգրկում է գրականությունը։

Ներկա համագումարում դրսևորվող ամենանշանակալից երևույթը, իմ կարծիքով, ազգային գրականություններին վերաբերող զեկուցումներն են1, որոնք բաց են անում բազմազան, մինչև օրս մեզ համար անհայտ