Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/268

Այս էջը սրբագրված է

մի աշխարհ։ Դա մեր համագումարի ամենախոշոր դրական արդյունքներից մեկն է, որի ամբողջ նշանակությունը ներկայումս դժվար է գնահատել ըստ արժանվույն։ Բայց տվյալ դեպքում մեզ զբաղեցնող հարցերի լույսի տակ առանձին նշանակություն է ստանում ոչ թե անգիտության խավարից այդ գրականությունները լույս աշխարհ հանելու իրողությունը, այլ, եթե կարելի է այսպես արտահայտվել, այն «անհանգիստ հուզումը», որով համակված էին ազգային գրականությունների մասին հանդես եկող համարյա բոլոր զեկուցողները։ Այդ հուզմունքի մեջ զգացվում էին ինչպես ազգային հպարտություն, նույնպես և ինչ-որ թաքուն տագնապի երանգներ։ «Ազգային հպարտություն» — լենինյան ըմբռնումով և թաքուն տագնապ այն առումով, թե չլինի հանկարծ այսօր էլ, պրոլետարիատի հաղթանակի դարաշրջանում, նրա հայրենիքում և ազատագրված ժողովուրդների գրողների առաջին համագումարում «ավագները» չճանաչեն «կրտսերներին», «հայտնիները»` «անհայտնիներին»։ Նմանօրինակ, թերևս և չգիտակցված, երանգ էր զգացվում զեկուցողների ճառերում. մի երևույթ, որ ոչ միայն բնական է, այլև միանգամայն հասկանալի։

Որտեղի՞ց է ծագում այդ հոգեբանությունը, ընկերնե՛ր։ Որո՞նք են նրա արմատները անցյալում: Դա նախ և առաջ ծնունդ է այն հանգամանքի, որ իշխող ազգերը մեզ, այսպես կոչված «փոքր» ազգություններիս, մինչև ոչ հեռավոր անցյալը, մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը, ոչ միայն չէին ճանաչում, այլև ամեն կերպ հալածում էին, ջանում էին արմատախիլ անել կուլտուրական ինքնուրույն գործունեության յուրաքանչյուր փորձ, աշխատում էին իջեցնել մեզ վայրենիների մակարդակին, հավասարեցնել «երկրորդական կարգի», «ստորին ռասայի» ժողովուրդն երին, որոնք անընդունակ