Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/269

Այս էջը սրբագրված է

են կուլտուրական գործունեության։ Ասում եմ այսպես կոչված «փոքր ազգություններ» և «տիրապետող ազգեր», որովհետև Հոկտեմբերյան հեղափոխությունը մեզ ցույց տվեց, որ դասակարգային կանիբալիզմից2 ազատագրված ժողովուրգների համար գոյություն չունեն փոքր կամ մեծ ազգություններ, այլ կա իրավահավասար ժողովուրդների եղբայրական կոլեկտիվ, ժողովուրդներ, որոնք միմյանցից տարբերվում են միայն «ձևով», բայց ոչ երբեք իրենց ընդունակություններով կամ ստեղծագործական աշխատանքի բովանգակությամբ։ Ես ասում եմ` անցյալում տիրապետող ազգեր, քանի որ նույն Հոկտեմբերյան հեղափոխությունը սովորեցրեց մեզ հասկանալ, որ չկան և պատմության մեջ չեն եղել տիրապետող ազգեր, որոնք փոքր ազգերին ճնշեին իրենց սոցիալական շերտերի ամբողջությամբ, ընդհակառակը, խոսելով տիրապետող ազգերի մասին, մենք նկատի ունենք տիրապետող դասակարգերին, որոնք իրենց խավար գործն են կատարել ոչ միայն փոքր ազգությունների, այլև սեփական ճնշված դասակարգերի հանդեպ, ըստ որում վերջիններիս նկատմամբ նրանք երբեմն հանդես են բերել ավելի մեծ դաժանություն, քան փոքր ժողովուրդների արտոնյալ դասակարգերի հանդեպ: Սակայն չմոռանանք, ընկերնե՛ր, որ բանվոր դասակարգի հաղթական հեղափոխության շնորհիվ մեզ համար միս ու արյուն դարձած այբբենական այս ճշմարտությունը մինչև հեղափոխությունը մեզ անհասկանալի էր, և ճնշված ազգերի մտավորականության համար հոգեբանորեն դժվար ըմբռնելի։

Մեր ժառանգած հոգեբանական հենց այս իներցիան, այս «տագնապն» է, որ իրեն զգացնել է տալիս բբմինչև այսօր և ստիպում մեզ «փոքր» ազգությունների ներկայացուցիչներիս, հապճեպ և հնարավորին չափ ծավալուն,