Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/271

Այս էջը սրբագրված է

ցուցաբերել մեծապետական ագրեսիա, քանի որ հայրենական հարստահարիչների կողմից ինքը ավելի քիչ հալածանքներ չէր կրում, քան այլազգի Տարաս Շևչենկոն։

Հայտնի է Չերնիշևսկու համառ պայքարը3 ասիմիլատորների դեմ. Շևչենկոյի ազգային ինքնատիպ հանճարի նրա հոյակապ պաշտպանությանը, բայց հենց այդ էլ հաստատում է իմ թեզը. հեղափոխական և դեմոկրատական հոսանքը փոքր ազգությունների միակ պաշտպանն էր, բայց նա ինքը գտնվում էր ընդհատակում։

Ւ՞նչ եզրակացության կարելի է հանգել այստեղից, ընկերնե՛ր։ Այն միակ ճշմարիտ, բայց և հասարակ եզրակացությանը, որ մարդկային էությունը անցյալում եղել է և այժմ էլ գոյություն ունի ոչ որպես ազգային առումով ներփակված, սահմանափակ, ինքնաբավ կուլտուրաների «սիմֆոնիա», որտեղ իբր յուրաքանչյուր ազգ ունի իր ինքնուրույն ձայնը, ինչպես սիրում են պնդել բուրժուական տնաբույս տեսաբանները: Այդ անպտուղ և վնասակար տեսությունից պետք է վախենալ ավելի, քան կրակից։ Եվ եթե մենք հրաժարվենք «ազգային ներփակված» կուլտուրաների անպտուղ տեսությունից, մեր առջև կբարձրանա մարդկության միասնական, ընդհանուր կուլտուրայի պատկերը, որտեղ սոցիալապես համասեռ բոլոր տարրերը կազում են հոսանքներ, որոնք, անկախ իրենց ազգային ձևից, թշնամի են հակադիր սոցիալական ուղղություններին: Հենց դա էլ ամենաէականն է մարդկային կուլտուրայի անցյալն ու ներկան քննելիս և արժեքավորելիս։ Հենց այստեղից էլ մենք պետք է մոտենանք այն խնդիրների քննարկմանը, որոնք ներկայումս ծառացել են մեր գրականության առջև։

Մեծ է խորհրդային կուլտուրական շինարարության ընդհանուր նվաճումների մեջ ազգային կուլտուրաների