Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/273

Այս էջը սրբագրված է

և ներկայով, վերցնում եմ հայ պոեզիան, որովհետև այն ինձ ավելի է ծանոթ, քան որևէ այլ ազգակին գրականություն: Եվ ես տեսնում եմ, որ այնպիսի վարպետներ, ինչպիսիք են մեր միջնադարյան աշխարհիկ բանաստեղծները, «այդ հանճարեղ ճորտերը»4, չի կար՛ելի գտնել ուրիշ ոչ մի գրականության մեջ, իհարկե, ոչ թե նրանց հանճարեղության, այլ գույների ու երանգների, ձևի և նյութի մշակման ինքնատիպության իմաստով։ Այսօր նրանք մեծ օգնություն են ցույց տալիս ինձ կերտելու այնպիսի ձևեր, որոնք արմատապես տարբերեն խորհրդային մյուս բոլոր պոետների գործածած ձևերից։ Ես գիտեմ խորհրդային գրականության լավագույն վարպետներին` Պաստերնակին, Տիխոնովին և Սելվինսկուն. ես նրանց սիրում եմ ու ընդունում եմ նրանց վարպետությունը։ Նրանք իմ ավագ կոլեգաներն են և շատ բանով հարստացնում են իմ ստեղծագործական փորձը։ Ես գիտեմ ուկրաինական հիանալի բանաստեղծներ Բաժանին5 և Ռիլսկուն6։ Ւնձ հայտնի է Ուկրաինական հիանալի վարպետ Տիչինայի7 արվեստը, և ես տեսնում եմ, որ այդ ընկերների արվեստում ևս կա մի բան, որ հատուկ է միմիայն նրանց, և այդ տեսակետից նրանք բազմացնում են խորհրդային ողջ պոեզիայի ստեղծագործական փորձը։ Նույնը կարող եմ ասել իմ վրաց բարեկամների` ընկ. ընկ. Տիցիան Տաբիձեի8 և Պաոլո Յաշվիլու9 բարձր վարպետության մասին։ Եվ վերջապես, այսօրվա հայկական պոեզիայում ես տեսնում եմ Գուրգեն Մահարուն և Վաղարշակ Նորենցին, որոնց նուրբ և ինքնատիպ պոեզիան չի կարող չհարստացնել խորհրդային արվեստը։

Ո՞րն է եզրակացությունը։ Ինչ վերաբերում է անցյալի ժառանգությանը, կարելի է ասել հետևյալը. Խորհրդային Միության մեջ ապրող բոլոր ժողովուրդների