Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/275

Այս էջը սրբագրված է

հետ ոչ մի առնչություն չունեցող անձիք: Մինչև այժմ ես չգիտեմ ազգային արձակի որևէ նմուշ, որ թարգմանած լինի ռուս առաջնակարգ մի վարպետ: Ինչո՞ւ Տուրգենևը կարող էր թարգմանել Մոլիերին10, Տոլստոյը` Մոպասանին11, Բլոկը` Համսունին12, իսկ մեր լավագույն վարպետները չեն կարող թարգմանել միմյանց։ Եթե այդ բոլորը արված լիներ ժամանակին, մենք այս համագումարում ականատես չէինք լինի մի այնպիսի տխուր պատկերի, երբ ազգային գրականության հարցերի շուրջը հանդես են գալիս միայն և միայն ազգային գրողները,— և զեկուցողը իր զեկուցման մեջ չեր սահմանափակվի տալով միայն Հակոբ Հակոբյանի անունը13 որպես հայ պոեզիայի միակ ուշադրության արժանի ներկայացուցչի...

Այժմ, ընկերնե՛ր, ես անցնում եմ ավելի ընդհանուր հարցի — գրականության պրոբլեմատիկային և վարպետությանը, մի հարց, որ սերտորեն առնչվում է ինչպեա մեր քննադատության, նույնպես և մի շարք կարևորագույն խնդիրների հետ։

Քննելով այս հարցը, ես պետք է շոշափեմ խորհրդային լավագույն գրողներից մեկի` էրենբուրգի ելույթը14: Շատ կողմերով նշանակալից նրա ելույթում, այնուամենայնիվ, կային վիրավորված ինքնասիրության նոտաներ, որ կարող էր այնպիսի տպավորություն թողնել, թե էսթետը, դե՛, ասենք, որոշ իմաստով տրտնջում է կյանքից։ Այդ, իհարկե, ավելի հոգեբանական, քան քաղաքական իմաստ ունեցող տրտունջը, ոչ միայն նրա անձնական, այլ, կարելի է ասել, վարպետների այն խավի տրտունջն է, որոնք խորհրդային գրականությանը ծառայում են ոչ թե վախից, այլ խղճի մտոք, ունեն բարձր որակավորում, բայց և աննշմարելի թելերով կապված են անցյալի, տվյալ դեպքում` բուրժուական բարձր