Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/277

Այս էջը սրբագրված է

Մեր ազգային հանրապետություններում «ձախլիկությունը» հաճախ բազմապատկվում է անհուն տգիտությամբ, մի հանգամանք, որ չի կարող այնքան էլ դրական արդյունք տալ։ Բայց և այնպես, եկեք, մենք` խորհրդային այդ տիպի գրողներս, խոստովանենք այստեղ մի բան, բանանք հոգեբանական մի գաղտնիք,- և հավատացնում եմ ձեզ, որ դրանից մենք ոչ միայն կշահենք որպես խորհրդային ազնիվ քաղաքացիներ, այլև մասնավորապես որպես գրողներ։

Եկեք խոստովանենք, որ հաճախ, քննադատների այդ «ձախլիկության», երբեմն էլ տգիտության ետևում, զգալով մեր կյանքի թաքնված, ահեղ ճշմարտությունը, որ վեր է մեր բոլոր գրական և էսթետիկական վեճերից,- մենք այնուամենայնիվ տրտնջացել ենք և դժգոհել։ Այդ տրտունջի մեջ մենք խեղդել ենք մի կողմից մեր օրերի արվեստն ստեղծելու սեփական անզորության գժոհությունը, մյուս կողմից` քաղաքացու ներքին ձայնը։ Եկեք խոստովանենք, որ հաճախ ինչ-որ ներքին ձայն թելագրել է մեզ, որ այնուամենայնիվ նրանք իրավացի են ամենագլխավոր հարցում, դա այն է, որ մեր բաքձր արվեստը, երբեմն, կարծես չի ծառայում մեր հիմնական նպատակին, որ մենք, այսպես կոչված «բարձր» արվեստի ներկայացուցիչներս, ինչ-որ չենք անում այն, ինչ անհրաժեշտ է մեր պայքարի, մեր հաղթանակի համար: Ասելով «չի ծառայում», ես նկատի չունեմ բառի լեֆյան իմաստը, ոչ էլ նրա անմիջական նշանակությունը: Խնդրում եմ չմոռանալ դա և ընդգծել։ Ես ինքս ինձ դասում եմ «բարձր» արվեստի ներկայացուցիչների շարքը, և ես չէ, որ այստեղ, լեֆյան ուտիլիտարիզմի խղճուկ խանձարուրից18 արդեն վաղուց վերաճած խորհրդային պոեզիային պետք է քարոզեմ նմանօրինակ ուտիլիտարիզմ։ Ես կարծում եմ, որ դուք, առանց ավելորդ