Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/278

Այս էջը սրբագրված է

բառերի էլ, ինձ հասկանում եք, ուստի և շարունակում եմ զարգացնել իմ հիմնական թեզy։ Այսօր ներքնապես զգալով, որ մեր «բարձր» արվեստը ինչ-որ մի կարևոր կետում չի համապատասխանում մարդկության ամենաառաջավոր դասակարգի մասսայական հոգեբանությանը, մենք` մի կողմից, ասես, մեր զայրույթը ուզում ենք թափել գռեհկարարների և պարզունականների վրա, նրանց բոլոր մեղքերը փաթաթելով ողջ պրոլետարիատի և նրա ավանգարդի վզին, մյուս կողմից` ջայլամի նման թաքցնում ենք մեր գլուխը մեր արվեստի «բարդության» և «մասսաների անկուլտուրականության» տեսության անհուսալի ավազներում։ Ասելով դա, մենք մոռանում ենք, որ պրոլետարիատի ստեղծագործական ուժը և կուլտուրական հեղափոխության աննախընթաց մրրիկը վաղուց արդեն մեր գլուխների վրայից ցրել են այդ բարալիկ ավազաշերտը, և դասակարգը հիանալի կերպով տեսնում է մեր դուրս ցցված գլուխները։ Այդ մենք ենք միայն, որ դեռևս ենթադրում ենք, թե ծածկված ենք նման տեսությունների թափանցիկ ավազով, և դրանով էլ ոչ այնքան խղճալի ենք, որքան պարզապես ծիծաղելի։

Q Եկեք խոստովանենք, որ, արդարացիորեն վրդովվելով ձախ գռեհկաբանների դեմ, մենք` խորհըրդային փոքր ինչ էսթետող գրողներս, այնուամենայնիվ գիտակցում ենք, որ մեր այսօրվա «բարձր» արվեստը ադեկվատ չէ մարդկության լավագույն մասի մասսայական հոգեբանությանը` ոչ այնքան իր թեմատիկայով, որքան իր ասոցիարիաներով, պատկերներով և այլն, այսինք` ստեղծագործական մեթոդով։

Էրենբուրգի խոսքերը Պաստերնակի ստեղծագործության բարդության19 և մասսաների անկուլտուրականության վերաբերյալ այսօր մեզ համար որոշ չափով պետք է հնչեն որպես անախրոնիզմ։