Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/280

Այս էջը սրբագրված է

մեր արվեստը լինել վաղվա արվեստ։ Այս հարցի լուծումը մենք թողնում ենք պրոլետարիատին և նրա պայծառ գալիքին։

Մենք` անդասակարգ հասարակության կառուցման մասնակիցներս չէ, որ պետք է վիճենք գալիքի հետ: Մենք այսօր շատ լավ գիտենք, որ իրենց հանճարներին չճանաչելու և չհասկանալու նման դեպքեր պատահում են այն դարաշրջաններում, երբ գրողը պատմականորեն ավելի առաջավոր է, քան տիրապետող դասակարգը։

Կա՞ն արդյոք խորհրդային գրողներից այնպիսիք, որոնք կարող են այսօր ասել դա։ Եվ մեզ խորհրդային գրողներիս համար, մեծագույն երջանկություն է, որ այսօր մենք այդ ասել չենք կարող: Եկեք ասենք, որ մենք որպես քաղքացիներ այսօր ավելի բարձր ենք և ավելի խոր, քան որպես գրողներ, և այդ մեզ ոչ միայն չի նվաստացնի, այլև կբարձրացնի և հոգեբանորեն կնպաստի այն բանին, որ մենք դառնանք ավելի խոշոր ու ավելի կատարյալ գրողներ։

Այսպես, ուրեմն` հրաժարվենք ջայլամի սովորությունից և ասենք.

Այո՛, մենք դժգոհ ենք «ձախ» գռեհկարարներից ու նրանց հովանավորած ստեղծագործական պրակտիկայից, բայց մենք ետ ենք մնում դարաշրջանի իսկական բարդությոլնը արտացոլող արվեստի մեթոդներ որոնելու բնագավառում։

Վերջ ի վերջո չնչին արժեք ունի այն բարդ արվեստը, որը նպատակահարմարության և այժմէականության իմաստով, տարակուսանք է առաջացնում նույնիսկ այդ արվեստը ստեղծող հեղինակի մեջ։ Շատ լավ էր հասկանում դա Մայակովսկին, սակայն նա ընթանում էր նվազագույն դիմադրության ուղիով։ Նրա մեծագույն ողբերգությունն այն էր, որ նա հասկանում էր դա, բայց