Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/281

Այս էջը սրբագրված չէ

և որպես գեղագետ չկարողացավ հաղթահարել իրեն՝ թեմայի գեղարվեստական բարդության և այժմէականության նոր սինթեզում։

 Ըստ էության այսօր խորհրդային ողջ գրականության առջև ծառացած ամենադժվարին խնդիրներից մեկը՝ այդ սինթետիկ արվեստի ստեղծման հարցն է։ ...զեկուցման կոնկրետ մասն այս տեսակետից թողնում էր մի փոքր ոչ ցանկալի տպավորություն։ Եվ այստեղ մեղավորը ոչ թե զեկուցողն է, այլ արդի խորհրդային պոեզիայի բուն վիճակը։
 Ստացվում է այնպես, որ խորհրդային պոեզիայի գաղափարապես ավելի կոփված մասը, այն մասը, որ նա բնութագրեց որպես «կուսակցական-կոմերիտական շրջաններից» դուրս եկած պոեզիա, — ամբողջովին կամ համարյա ամբողջովին սպառել է իրեն արվեստի առումով։ 
 Սկսած Դեմյանից21 և Բեզիմենսկուց մինչև Ժարով22 և Ուտկին23, նրանք բոլորն էլ, չնայած շոշափած թեմայի այժմէականությանը, ետ են մնում որպես դեղագետներ, նրանց արվեստը իր «անհաճո պարզությամբ» արդեն չի համապատասխանում կուլտուրապես աճած պրոլետարիատի մասսայական հոգեբանությանը։ Այդ երևույթը և՛ ուրախալի է, և՛ ցավալի։ Ուրախալի է, որովհետև փաստն ինքնին ժխտում է «մասսաների անկուլտուրականության» վերաբերյալ ընկ. էրենբուրդի թեզը։ Եթե այսօր մեր խորհրդային հասարակության լայն մասսային չի բավարարում Դեմյանի և Բեզիմենսկու արվեստը, ապա մենք, այսպես կոչված «բարձր» արվեստի ներկայացուցիչներս, դրանից կարող ենք միայն ուրախանալ։ Բայց դա նաև ցավալի է, քանի որ չգիտես ինչու, ստացվում է այնպես, որ մեր գաղափարապես ավելի կոփ