Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/286

Այս էջը սրբագրված է

գոյություն ունեցող բոլոր թերթերում ու ժուռնալներում, և ամենուր` նայիրյան Կարսում, թե Սան-Ֆրանցիսկոյում` այդ լուսանկարից նայում էր ռուսական լյոլմպենի կոպիտ դեմքով, բայց զարմանալի խոր, հմայիչ, խոհուն աչքերով, բարձրահասակ մի մարդ` հագին ռուսական շապիկ, երկայնավիզ կոշիկներ և գլխին գավառական դերասանի լայնեզր գլխարկ... Համաշխարհային լեգենդ դարձած «հանճարեղ բոսյակի» ռոմանտիկ կերպարանք էր դա, երիտասարդ Գորկու արտաքին կերպարանքը, որ կայծակի պես փայլատակեց մի օր մարդկային կյանքի մթին երկնքում և ընդմիշտ դրոշմված մնաց միլիոնավոր մարդկանց հիշողության մեջ, իբրև սոցիալական ծովի զարհուրելի խորքից իր հանճարի ուժով մինչև արևի լույսը բարձրացած մի հրաշալի կյանքի խորհրդանիշ, մի հմայիչ հույս` բոլոր «խորքերի բնակիչների» համար և ահեղ ազդանշան` մակերեսի կուշտ ու ինքնագոհ «տերերին»` սոցիալական օվկիանի անհուն խորքերում եռացող ուժի վիթխարի թափի մասին...

Բուրժուական «լուսավոր» ինտելիգենցիան ուժ չէր խնայում պատկերելու համար երիտասարդ Գորկուն. իբրև սոցիալական «հրաշք», իբրև սոցիալական ընդհատակից ելած մի աներևակայելի «վունդերկինդ»:

Երևակայո՞ւմ եք` «հա՜ն-ճա՜-րե՜ղ... բոսյա՜կ...»: Մյուս կողմից` այդ իրոք հանճարեղ մարդու անծայրածիր հայրենիքում, որ այն ժամանակ մի լայնածավալ թիարան էր` տարածված Սառուցյալից մինչև արևադարձային Իրանի սահմանները, ժողովուրդների այդ անծայրածիր բանտում, համարյա ամենուր, անխտիր ազգությունից ու լեզվից, բոլոր քազցածներր և հալածվածները, գործազուրկներն ու թափառաշրջիկները այդ մարդու անունով էին կոչում երկաթուղային չորրորդ կարգի գնացքներն ու վագոնները, որ նույնպիսի երկաթուղային