Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/287

Այս էջը սրբագրված է

«լյումպեններ» էին, ինչպես դրանցով ճանապարհորդողները... «Մաքսիմկան» այն ժամանակ միակ դրոշմն էր, որ մեխվել էր սոցիալական ներքնախավի գիտակցության մեջ, իբրև նույն այդ խավից ելած մի հեքիաթային, բացառիկ համ աշխարհահռչակ եղբայրակցի հեռավոր համբավի հեռավոր ցոլք... Սակայն այդ հեռավոր ցոլքն անգամ վկայում էր այն անսահման ժողովրդականության մասին, որ ուներ Գորկին դեռ դարի առաջին տարիներում։ Դա միևնույն ժամանակ ժողովրդի մտքում դրոշմված յուրատեսակ արտացոլումն էր Գորկու գոյության այն վաղ շրջանի, երբ նրա պատկերը սավառնում էր աշխարհում իբրև սոցիալական հատակից ելած հանճարեղ մարդու մասին բուրժուակտն մամուլում ստեղծված մի սենտիմենտալ լեգենդ...

* *

*

Գորկու գոյության այսպես ասած մանկական շրջանում ստեղծված և կայծակի արագությամբ ամբողջ աշխարհում տարածված այդ «լեգենդը», «հանճարեղ բոսյակի» շուրջր հյուսված այդ սենտիմենտալ հեքիաթը, շատ էին սիրում տարածել և անգամ ընդմիշտ հավերժացնել թե՛ ռուս, թե՛ համաշխարհային բուրժուական լիբերալ պրոֆեսորներն ու գրական քննադատները: Նրանք ջանք չէին խնայում մեխել մարդկության գիտակցության մեջ այդ «սոցիալական վունդերկինդի» պատկերը։ Եթե դուք այսօր կարդաք այն օրերի թեկուզ միայն ռուսական գրական քննադատությունը` որքա՜ն ձեզ զարմանալի պիտի թվա այն, որ Գորկու վրա նայել են միմիայն «հովանավորողի» աչքերով։ Սոցիալական հռչակավոր երկերեսանուց՝ Միխայլովսկուց սկսած մինչև տխրահռչակ դրական ցինիկ, միստիկ Ռոզանովը2