Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/288

Այս էջը սրբագրված է

կամ Մերեժկովսկին3, ջանք չեն խնայել համոզելու թե՛ Գորկուն, թե՛ աշխարհին, որ Գորկին արժեքավոր է միմիայն իբրև «հանճարեղ բոսյակ» կամ «սոցիալական հատակի վունդերկինդ» և միմիայն այդ դեպքում, միմիայն իբրև մանեկեն, նրանց խորհուրդներով շարժվելու դեպքում, նա կդառնա մե՜ծ... արվեստագե՜տ... Որքա՜ն ջանք են թափել նրանք՝ Գ ո ր կ ո ւ ն — երևակայո՞ւմ եք՝ Գ ո ր կ ո ւ ն —դարձնելու իրենց հասարակական սիմպատիաներն արտահայտող գրող... Եվ... իհարկե անհաջող։ «Գորկին», որի անունը ժողովուրդը հպարտությամբ տվել էր երկաթուղային երթևեկության իր միակ միջոցին՝ «8 ձի և քառասուն մարդ» տանող վագոններից կազմված գնացքին, կարո՞ղ էր արդյոք այդ Գորկին դառնալ... սոցիալական ներքնախավի վիթխարի զանգվածներին ճնշող, հալածող, ճորտացնող տերերի` արտոնյալների այդ հլու իդեոլոգների համար հարազատ երգասան։

Անհնարին էր այդ Գորկու համար։ Սակայն սոցիալական հատակից դեռ նոր վեր բարձրանալու ճիգեր անող մի երիտասարդի, կիսաքաղց թափառաշրջիկի մեջ,— որ դեռ նոր պետք է դառնար գրող, կամ սուզվեր ընդմիշտ քաղցի և անհայտության զարհուրելի անդունդը,— որքա՜ն կամք, սոցիալական ինքնություն և ում պետք է լիներ այդ մարդու մեջ, որպեսզի նա կարողանար դիմադրել իր ժամանակի դրական հրապարակի ամենազոր «պետերին», դիմադրել գրական ասպարեզի տեր ու տնօրեն հանդիսացող այդ հզորագույն «սինկլիտին». որին ենթարկվելն ամենահեշտ ճանապարհն էր հռչակվելու համար։

Որպիսի՜ հեգնանք է թվում այժմ Գորկու` հազիվ գրիչ վերցրած այդ երիտասարդի, այո՛ բոսյակի հանդեպ ռուսական բուրժուական գրականության այն ժամանակվա