Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/290

Այս էջը սրբագրված է

շատ շուտով ոչ միայն հասկացավ ու մերժեց այդ սենտիմենտալ ամպլուան, որով ընդմիշտ սահմանափակել էին ուզում նրան ժամանակակից բուրժուական դրականության «պետերն ու օրենսդիրները», այլև, առասպելական արագությամբ տիրապետելով մարդկային մշակույթի բոլոր բնագավառներին, ինքը դարձավ «պետ» և «օրենսդիր» մի նոր գրականության ու հոգեբանության, որը բացարձակ բացասումն էր իրեն իբրև «լեգենդական լյումպենի» թմբկահարող և մեծարող «լուսավորյալ» կաճառի պետերի-Պլեխանովից` մինչև Ռոզանով և Մերեժկովսկի - խորհուրդների...

«Լուսավորյալ» ուսուցիչներն ու հեղինակավոր առաջնորդներն այն ժամանակվա ռուս գրականության և հասարակական կյանքի,- այսինքն` նրանք, որ հավիտենական կատեգորիա համարելով տիրող սոցիալական-կուլտուրական ոեժիմը` ձգտում էին մի նույնպիսի հավիտենական կատեգորիա դարձնել Գորկու մասին ստեղծած իրենց լիբերալ լեգենդը` թե նա մի «սոցիալական հրաշք» է - այսինքն` մի աներևակայելի բացառություն, զարմանալի ֆենոմեն, որը - երևակայո՞ւմ եք` իր օրինակով կենդանի հերքումն է այն, - օ՜, իհարկե,— կարծիքի, թե «ժողովրդի» ստորին խավերի ծոցից չե՜ն կարող ելնել հոգևոր աշխատանքի ընդունակ «տիպեր», ո՞վ է ասում, - ապա այս «հանճարեղ» լյո՜ւմպենը... Բայց որքա՜ն մեծ եղավ այդ «ժողովրդասե՜ր», պարզապես տիրող դասակարգի կուշտ և արտոնյալ մտավորականության զայրույթը, երբ, - օ՜ , մարդկային անշնորհակալություն, - այդ «լյումպենը», որին իրենք նույնիսկ... ողջունել ու մեծարել էին իբրև ժողովրդի ծոցից ելած հանճարի - հանկարծ...

Այո: Այն տարիների ռուսական հասարակական կյանքի մակերեսի վրա «փայլող» գրական-կուլտուրական