Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/291

Այս էջը սրբագրված է

ուժերի մեծ մասի համար ոչ միայն անսպասելի, այլև միանգամայն անսիրելի, տագնապային հանգամանք էր Գորկու ինքնաճանաչումն ու ինքնորոշումը` տիրապետող գրական-կուլտուրական հրապարակում: Մինչ այդ ժողովրդի «ցածր խավից» ելած «վունդերկինդներին» իրենց մտքերի և ճաշակի հլու մանեկեններ դարձնելու տրադիցիային ընտելացած (Կոլցովից մինչև Գլյուև...)5, նրանք-երևակայո՞ւմ եք-հանկարծ դեմ են առնում մի «բոսյակի», որը ոչ միայն չի ուզում կրել «ինքնուս բոսյակի» «ռոմանտիկ» դիմակը, այլև ինքն է դառնում հոգևոր ինքնուրույն պետ և ուսուցիչ, գգվանքով հետ է հրում իրեն կպցրած «վունդերկինդային» համբավը, - և ահա ռուսական հասարակական կյանքում, իբրև մի նոր, անհայտ լեռ, իբրև մի նոր հոգևոր կենտրոն, հառնում է այդ զարմանալի «բոսյակի» նոր կերպարանքը... Որքան «ռոմանտիկ» էր Գորկի - «լյումպենի» կերպարանքը, այնքան խստաբարո և ահավոր էր բուրժուական ինքնագոհ, «ժողովրդասեր» ինտելիգենտների համար այս նոր, ինքնաբավ, սեփական սոցիալական ճշմարտության պատվիրաններ կրող Մաքսիմ Գորկու` արդեն ոչ միայն գրող, այլև հասարակական գործիչ և առաջնորդ դարձած Գորկու քաղաքական դեմքը: Որպիսի՜ ոռնոց էր, որ բարձրացավ ժամանակակից «լուսավորյալ» մամուլում և գրականության մեջ այդ նոր Գորկու շուրջը...

«Գորկին վերկացա՜վ»6, «Գորկու տաղանդի անհո՜ւյս անկում», - այս էր լեյտմոտիվը բուրժուական ողջ մամուլի - Սուվորին7-Ռոզանով-Մերեժկովսկուց— մինչև «լիբերալ» միլյուկովյան ճակատի քննադատներ Այխենվալդ8 և Իգմայիլով9... Վերջացավ Գորկին` «լյումպենի» սենտիմենտալ լեգենդը,-իսկ թե ի՞նչ էր կուտակել իր